ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիդերլանդների համայնքային ընտրություններում 12 հայ թեկնածու պայքարում է ավագանու աթոռի համար

Reuters

Նիդերլանդների 300-ից ավելի համայնքներում մարտի 21-ին անցկացվելու են տեղական ընտրություններ, որոնց մասնակցելու է 12 հայ թեկնածու: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը: Տարբեր համայնքների ավագանու կազմում ընդգրկվելու համար իրենց թեկնածությունն են ներկայացրել նաև կին գործիչներ:

Նիդերլանդների 10 համայնքում՝ Ալկմար, Ալմելո, Ամերսֆորտ, Ամստելվեն, Ամստերդամ, Արնհեմ, Հաագա, Հոֆ վան Տվենտե, Մաստրիխտ, Էնկհաուզեն, ավագանու աթոռի համար պայքարում են Արմինե Ստեփանյանը, Արշակ Մազլումյանը, Գայանե Հոլդեր-Վարդանյանը, Մարիա Բալաստ-Թաթարյանը, Մերի վան Էֆերինկ-Շաբոյանը, Նշան Սարիջանը, Ռոբին Գելիչին, Սեպուհ Աբրահամյանը, Սևակ Գասպարյանը, Դալար Լազարյանը, Թալին Արեգյանը, Տավրոս Ասլանյանը:

«Բոլորն էլ ընտրվելու հնարավորություն ունեն, սակայն առավել շատ շանսեր ունեն Տավրոս Ասլանյանը, Ռոբին Գելիչին, ովքեր գործող ավագանիներ են, և Արշակ Մազլումյանը: Մնացած թեկնածուների մեջ էլ կան անձինք, ովքեր լավ դիրքերում են: Կուսակցության ձայներից է կախված, թե անցողիկ տեղերը որքան կլինեն, սակայն եթե ցանկի, ասենք, ներքևի հատվածում գտնվող թեկնածուն առանձին առավել շատ ձայներ է հավաքում, ապա նա կարող է առաջ անցնել»,-ասաց Մաթո Հախվերդյանը:

Նա նշեց, որ ակնկալում են տարբեր համայնքների ավագանու կազմում ունենալ 5-6 հայ ավագանի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: