Վրաստանում ադրբեջանցիները կոչ են անում առաջադրել ազգությամբ հայ Օսիպովայի թեկնածությունը
Վրաստանի էթնիկ փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների մոտ 60 ներկայացուցիչներ, որոնց շարքում հինգ ադրբեջանական կազմակերպություն կա, ժողովրդական պաշտպան Նինո Լոմջարիային կոչ են անում Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու ներկայացնել Իզաբելլա Օսիպովային։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, «Քաղաքացիական ինտեգրման հիմնադրամ» ՀԿ-ի գործադիր տնօրեն Զաուր Խալիլովը։
Օսիպովան չորրորդ անգամ է առաջադրվում Վրաստանի Հանրային հեռարձակողի անդամի պաշտոնին, և ամեն անգամ ազգային փոքրամասնությունների համար անհասկանալի պատճառներով նրա թեկնածությունը չի հաստատվում։ Օմբուդսմենին ուղղված ուղերձի հեղինակների կարծիքով` ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացված լինեն Վրաստանի բոլոր հասարակական կառույցներում, այդ թվում` ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում։
«Մենք ուշադրությունը չենք կենտրոնացնում Բելլա Օսիպովայի ազգության վրա։ Մեզ համար նա առաջին հերթին պրոֆեսիոնալ է, որին մենք` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներս, ցանկանում ենք տեսնել ՎՀՀ հոգաբարձուների խորհրդում», - ասել է Խալիլովը։
Նրա խոսքով` բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները միաձայն ընտրել են Օսիպովային, քանի որ նա երկար տարիներ լրագրող է աշխատել ՎՀՀ-ում, քաջածանոթ է թեմային, զբաղվում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներով։ Բելլան օմբուդսմենի աշխատակազմի աշխատող է և այդ պաշտոնի ամենահարմար թեկնածուն, բացատրել է Խալիլովը։
Նրան չի անհանգստացնում այն փաստը, որ Օսիպովան էթնիկ հայ է, և կողմ է, որ Օսիպովայի թեկնածությունն առաջադրվի Վրաստանի ադրբեջանցիների համայնքի անունից։ Խալիլովը կարծում է, որ հայերի և ադրբեջանցիների համախմբված համագործակցության նման նախադեպերը, հատկապես այս տարածաշրջանում, պետք է շատ լինեն։
Օսիպովան զերծ է մնում մեկնաբանություններից, քանի որ դեռ վերջնական արդյունքներ չկան։ Եթե Վրաստանի խորհրդարանը հաստատի նրա թեկնածությունը, խոստանում է ընդլայնված քաղաքականություն վարել` վրացական հասարակությունում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների տեղեկատվական ինտեգրացման համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ