ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սկրիպալի գործը. կհաջողվի՞ ՌԴ-ին խուսափել տնտեսական նոր պատժամիջոցներից

blog.bti-project.org

Եվրոպական երկրների առաջնորդները պաշտոնապես համաձայնեցին Մեծ Բրիտանիայի հետ, որ ամենայն հավանականությամբ բրիտանական Սոլսբերիում նյարդակաթվածային նյութով հարձակման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը: «Մենք անվերապահորեն աջակցում եք Միացյալ Թագավորությանը մեր ընդհանուր անվտանգությանն ուղղված այդ հանդուգն սպառնալիքի առաջ», - ասվում է Բրյուսելում մարտի 22-ին կայացած բանակցությունների արդյունքում ԵՄ առաջնորդների համատեղ հայտարարությունում: Նշվում է, որ Ռուսաստանում ԵՄ մշտական ներկայացուցիչը հետ է կանչվում խորհրդակցությունների համար:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջողվել է հասնել նրան, որ ԵՄ երկրների դիրքորոշումը Սոլսբերիի միջադեպի վերաբերյալ լինի շատ ավելի կոշտ, քան մինչ գագաթաժողովը: «Մենք վճռական ենք համատեղ արձագանքելու ոչ միայն կիրառված կոշտ ձևակերպումներով, այլ նաև հավանական է հավելյալ այլ միջոցներով», - գագաթաժողովից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

ԵՄ մի քանի երկիր արդեն դիտարկում են ռուս դիվանագետներին արտաքսելու կամ Մոսկվայից իրենց դեսպաններին հետ կանչելու հավանականությունը: Առայժմ նման հնարավորության մասին հայտարարել են Խորվաթիան, Լատվիան, Սլովակիան, Չեխիան: Թեև դեսպաններին հետ կանչելը նվազեցնում է քաղաքական երկխոսության շանսերը, սակայն պետք է նկատել, որ այս հարցում կողմերը լուրջ դժվարություններ ունեին նաև նախկինում: Միևնույն ժամանակ հռետորաբանության կոշտացումը հնարավորություն է տալիս խուսափելու տնտեսական նոր պատժամիջոցներ սահմանելուց: Նշենք, որ Ռուսաստանի դեմ արդեն իսկ գործող պատժամիջոցները լուրջ դժգոհություն են առաջացնում եվրոպական առանձին երկրներում, ինչի մասին վկայում է նաև տարբեր ընտրություններում ռուսամետ ուժերի հաղթանակը:

Ինչ վերաբերում է այս ամենին Ռուսաստանի արձագանքին, նշենք, որ Մոսկվայում ափսոսանք են հայտնել Բրյուսելի որոշման հետ կապված: ՌԴ նախագահի մամուլի խոսանկ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրելում չգիտեն, թե ինչ փաստարկներով է Լոնդոնը համոզել ԵՄ մյուս երկրներին: Միևնույն ժամանակ Մոսկվայում արդեն հայտարարել են, որ եվրոպական երկրների կողմից ռուս դիվանագետներին արտաքսելու յուրաքանչյուր դեպքին պատրաստվում են համարժեք պատասխան տալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: