ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մովսես Հակոբյան. մեր նպատակը մեր զինվորի կյանքն ու անվտանգությունն ապահովելն է

ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» ծրագրում նշել է, որ մեր զինված ուժերը պատրաստ են պատերազմի վերսկսմանը։

«Միանշանակ։ Ասեմ, որ հակառակորդը դա հրաշալի հասկանում է։ Պատերազմի չվերսկսման հիմնական գրավականը հենց դա է։ Երբ հակառակորդը մեկ վայրկյան զգաց, որ կարող է ռազմական ճանապարհով խնդիրը լուծել, իրականացնելու է դա»,- ասել է նա։

Նրա խոսքով, երբ ասում ենք պաշտպանություն, չի նշանակում, որ նստելու ենք խրամատում և սպասելու, թե երբ է հակառակորդը հարձակվելու։

«Դա երբևիցե այդպես չի եղել։ Մենք իրականացնելու ենք այն, ինչը կանխելու է պատերազմի վերսկսումը։ Երկրորդ, եթե մենք գնահատեցինք իրավիճակը, առ այն, որ հակառակորդը վերսկսելու է պատերազմը, այնպիսի հարվածներ ենք հասցնելու, որ չկարողանա կազմակերպված անցնել հարձակման»,- ասել է Հակոբյանը:

Խոսելով սահմանի անվտանգության բարձրացման մասին՝ շտաբի պետը նշել է.

«Մեր նպատակը մեր զինվորի կյանքն ու անվտանգությունը ապահովելն է՝ տեխնիկական միջոցներ ներդնելով, ինչը  լավ արդյունքներ է տալիս»,- նշել է Հակոբյանը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: