ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չինական տիեզերակայանի բեկորները կարող են ընկնել Եվրոպայում

The Sun

Չինաստանի «Տյանգուն-1» տիեզերակայանի բեկորները Երկիր մոլորակի վրա ենթադրաբար կընկնեն մարտի 29-ից մինչև ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնել Է The Hill հրատարակչությունը՝ վկայակոչելով Տիեզերական տարածության ուսումնասիրման կենտրոնին, փոխանցում է «Լենտա»-ն:

Գիտնականների կարծիքով՝ կայանը, մտնելով մթնոլորտի խիտ շերտեր, կքայքայվի, և դրա բեկորների մեծ մասը կայրվի: Դրանցից մի քանիսը կհասնեն մինչև մոլորակի մակերերես և կընկնեն օվկիանոսը: Սակայն մասնագետները զգուշացրել են Իսպանիային, Պորտուգալիային, Ֆրանսիային և Հունաստանին՝ իրենց տարածքում բեկորների ընկնելու հավանական վտանգի մասին:

8,5 տոննա զանգվածով, 12 մետր երկարությամբ և 3,3 մետր տրամագծով «Տյանգուն-1» կայանն ուղեծիր Է դուրս բերվել 2011 թվականի սեպտեմբերին: Հետագա երկու տարիների ընթացքում դրան երկու անգամ կցվել են «Շենչժոու» շարքի տիեզերանավեր, սակայն ավելի ուշ մասնագետները կորցրել են վերահսկողությունը տիեզերակայանի նկատմամբ: Ըստ մասնագետների՝ դա պայմանավորված է նրանով, որ առանցքի ուղղման համար նախատեսված շարժիչների վառելիքը սպառվել է:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 94%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    24°  13° 
    05.05.2024
    20°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: