ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կատալոնիա. ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Պուչդեմոնի ձերբակալությունը

© РИА Новости / Тьерри Монасс

Կատալոնիայի խորհրդարանի խոսնակ Ռոժե Տորենը կոչ է անում «սոցիալ-դեմոկրատական լայն ճակատ ստեղծել, որը կպաշտպանի տարածաշրջանի իրավունքներն ու ազատությունները» և կպայքարի տարածաշրջանի անկախության հանրաքվե անցկացնելու համար ձերբակալված կատալոնացի քաղաքական գործիչների ազատության համար։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրենց պայքարը պետք է լինի քաղաքակիրթ և խաղաղ:

Հիշեցնենք, մարտի 25-ին Բարսելոնայում և Կատալոնիայի մի շարք այլ քաղաքներում բազմահազարանոց բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ Գերմանիայում Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի ձերբակալության պատճառով: Ակցիաների ժամանակ ոստիկանության հետ ցուցարարների բախումների արդյունքում տուժել է մոտ 100 մարդ, 9 հոգի՝ ձերբակալվել:

Հիշեցնենք, Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնին ձերբակալել են մարտի 25-ին, Գերմանիայի տարածքում՝ Դանիայի հետ սահմանի մերձակայքում։ Հաղորդվում է, որ նա Ֆինլանդիայից ուղևորվելիս է եղել Բելգիա, որտեղ բնակվում է 2017 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացրած անկախության հանրաքվեից հետո Մադրիդի կողմից իշխանությունից հեռացվելուց հետո: Հաղորդվում է, որ գերմանական իշխանությունները Պուչդեմոնին ձերբակալեն են Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից մարտի 23-ին տրված ձերբակալության համաեվրոպական հրամանագրի հիման վրա: Իշխանություններին հակազդելու և ապստամբության փորձի համար Պուչդեմոնին Իսպանիայում սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում: Սակայն, հարկ է նկատել, որ գերմանական իշխանությունները դեռ որոշում չեն կայացրել Պուչդեմոնին Մադրիդին արտահանձնելու կապակցությամբ: Գերմանական Kieler Nachrichten թերթն իր աղբյուրներին հղումով գրում է, որ Պուչդեմոնը պատրաստվում է քաղաքական ապաստան խնդրել Բեռլինից: Սակայն, անգամ այդ պարագայում արտահանձման հավանականությունը շատ բարձր է, քանի որ ձերբակալության համաեվրոպական հրամանագիրն ավելի բարձր է դիտվում, քան ապաստանի մասին խնդրանքը:

Իսպանիայի դատախազությունը համոզված է, որ հարցը դրական լուծում կստանա և արդեն պատրաստվում է գերմանական դատախազությանը և ԵՄ Եվրաարդարադատության գործակալությանը հանձնել արտահանձնման փաստաթղթերը։

Նշենք, որ բացի Պուչդեմոնից, Իսպանիայի Գերագույն դատարանն անցած շաբաթ որոշում էր ընդունել նաև հետաքննության ժամանակ կալանավորել ևս 5 առանցքային կատալոնացի քաղաքական գործիչների՝ այդ թվում նաև 2017 թվականին Մադրիդի նշանակած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Կատալոնիայի ղեկավարի թեկնածու առաջադրված Ժորդե Տուրուլին:

Այսպիսով, այժմ Կատալոնիայի անկախության հանրաքվեի գործով բանտում գտնվում է 9 քաղաքական գործիչ: Նրանք բոլորն էլ մեղադրվում են ապստամբության փորձի մեջ, ինչը ենթադրում է մինչև 30 տարվա ազատազրկում:

Նշենք, որ Մադրիդի այս որոշումն էլ ավելի է բարդացրել նրա հարաբերությունները Բարսելոնայի հետ. Պուչդեմոնի «Միասին հանուն Կատալոնիայի» կուսակցությունը մտադիր է իսպանական դատարանի որոշմանն ի պատասխան՝ Պուչդեմոնին ընտրել որպես տարածաշրջանի ղեկավար: Փաստորեն, Իսպանիայի Գերագույն դատարանի որոշումը կարող է համախմբող դեր ունենալ Կատալոնիայի անկախության կողմնակիցների համար և տարածաշրջանի անկախության համար պայքարում նոր փուլ բացել:

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: