ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վատիկան. փոքր քաղաք, որն ունի մեծ առաքելություն

Pikabu

«Փոքր քաղաք, որն ունի մեծ առաքելություն». ահա այս կարգախոսի ներքո Իտալիայի և Սուրբ Աթոռի միջև 1929 թվականին կնքված Լաթերանյան համաձայնագրերը Վատիկանը հռչակեցին ինքնիշխան պետություն` դրանով իսկ բացելով դռները բոլոր հետաքրքրասերների համար, ովքեր հարյուրամյակներ շարունակ փորձում էին կռահել, թե «ի՞նչ է թաքնված Վատիկանի ամրոցներում»:

Վատիկանում ապրել և ստեղծագործել են այնպիսի հանճարեղ նկարիչներ, ինչպիսիք են Բոտիչելին, Միքելանջելոն, Ռաֆայելը և Բերնինին:  Կոլեկցիոներների հաշվարկներով, աշխարհի ամենափոքր պետության տարածքում գտնվող արվեստի բոլոր նմուշների ընդհանուր արժեքը 150 անգամ գերազանցում է երկրագնդի ՀՆԱ-ն: Վատիկանը, նախևառաջ, աչքի է ընկնում իր քանդակներով: Մասնագետները նշում են, որ Վատիկանի 44 հեկտար մակերեսի 2/3-ը զբաղեցնում են համաշխարհային արվեստի և ճարտարապետության թանկարժեք նմուշները: Վատիկանում գոյություն ունի 1 400 սրահ, 20 թանգարան, որտեղ պահվում է արվեստի 60 հազար նմուշ: 2013 թվականին 5,5 միլիոն մարդ է այցելել Վատիկանի թանգարաններ:  

Իսկ այս ամենը փաստում է, որ Վատիկանն աշխարհի ամենահարուստ պետություններից է: Մի քանի դարերի ընթացքում այստեղ կուտակվել են ամենահայտնի նկարիչների և քանդակագործների աշխատանքներ: Վատիկանում է գտնվում Սուրբ Պետրոսի բրոնզե արձանը, որը ցանկանում են տեսնել բազմաթիվ ուխտագնացներ: Արձանը, որի հեղինակ հանդիսանում է իտալացի քանդակագործ Արնոլֆո դի Կամբիոն, ստեղծվել է XIII դարում: Արձանը պատկերում է ձեռքը բարձրացրած Սուրբ Պետրոսին, ով օրհնում է հավատացյալներին: Արձանի մոտ եկող ուխտագնացները համբուրում են սուրբ առաքյալի բրոնզե ոտքը:

Այստեղ է գտնվում է նաև Միքելանջելոյի «Պիետան», որը հայտնի է նաև «Քրիստոսի ողբը» անվանումով: Այն Միքելանջելո Բուոնարրոտիի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ Միքելանջելոն կարդինալի հետ կնքել էր պայմանագիր, ըստ որի, նա պետք է Պիետայի տապանաքարն ստեղծեր մեկ տարվա ընթացքում, բայց աշխատանքն սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատել է «Պիետայի» վրա մոտ երկու տարի։ Սա քանդակագործի միակ աշխատանքն է, որտեղ նա ստորագրել է: Ըստ որոշ տեղեկությունների՝ Միքելանջելոն հաճախ էր գնում տաճար՝ հիանալու իր ստեղծածով, և պատահաբար լսում է երկու այցելուների խոսակցությունն այն մասին, թե ստեղծագործության հեղինակը Միլանի վարպետ Գոբբոն է, ուստի, Միքելանջելոն որոշում է ստորագրել իր աշխատանքը` փորագրելով հետևյալը. «Միքելանջելո Բուոնարրոտի ֆլորենտինացին է կերտել»: Քանդակում պատկերված են անկենդան Քրիստոսը և Մարիամ Աստվածածինը, ով սգում է որդու մահը։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կնոջ տեսքով, ով սգում է իր ամենամտերիմ մարդու կորուստը ։ Չնայած երկու խոշոր արձանների միաձուլման բարդությանը մեկ կոմպոզիցիայում՝ «Պիետան» անթերի է։ 

Վատիկանի ամենահայտնի արձաններից է նաև Ապոլլոն Բելվերդերյանը, որը թանգարանային հավաքածուի մեջ ներառված է 1509 թվականից։ Հռոմեական մարմարյա բնօրինակի հեղինակն է աթենական քանդակագործ Լեոխարեսը։

Վատիկանի միակ ոսկեջրած արձանը Հերակլեսի անտիկ շրջանի բրոնզե արձանն է, որը հայտնաբերվել է Պոմպեոսի թատրոնի մոտակայքում Ք.Ա. II դարում:

Լաոկոոնի արձանը թերևս Վատիկանի հաջորդ ամենատպավորիչ քանդակն է, որի միջոցով ներկայացվում է Լաոկոոնի և նրա որդիների պայքարն օձերի դեմ: Արձանը հայտնաբերվել է 1506 թվականին, երբ հասարակ հողագործ Ֆելիչե դե Ֆրեդին փորել է իր հողամասը և պատահաբար գետնի տակ նկատել է մարմար: Բարեբախտաբար, այն ժամանակ հասարակ աշխատավորները ևս հասկանում և գնահատում էին արվեստը: Ֆրեդին անմիջապես կանչել է Միքելանջելոյին և նրա օգնությամբ դուրս բերել արձանը հողի տակից: Արձանը վերականգնել է Միքելանջելոն:

Վատիկանում գտնվող արձանների մասին կարելի է պատմել անվերջ, դրանց ցանկը բավական մեծ է: Ինչպես հայտնի է, Վատիկանի հյուսիսային բակում՝ Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում է գտնվում նաև Հայ առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հուշարձանը, որը տեղադրվել է 2005 թվականին։ Արձանի հեղինակը Ֆրանսահայ քանդակագործ խաչիկ Ղազանչյանն է: Մարմարե քանդակն ունի 5,7 մետր երկարություն, 26 տոննայից ավելի քաշ։

Վատիկանի այգիներում ապրիլի 5-ին տեղի կունենա նաև Գրիգոր Նարեկացու 2 մետր բարձրությամբ արձանի պաշտոնական բացումը: Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 48%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: