ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում մեկնարկել են Հարավային ռազմական օկրուգի երկկողմ մարտավարական զինավարժությունները

Analitik.am

Հայաստանի ռուսական ռազմակայանի Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումների զինծառայողները մասնակցում են «Ալագյազ» բարձրլեռնային պոլիգոնում ծավալված երկկողմ մարտավարական զինավարժություններին։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին հայտնել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:

Մեկ շաբաթվա ընթացքում զինծառայողները զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ մարտավարական գործողություններ կփորձարկեն հրետանու, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:

Զորավարժությունների ընթացքում գործի կդրվեն անօդաչուներ: Վարժանքների ընթացքում զինծառայողները ժայռոտ բարձլեռնային տեղանքի պայմաններում կկատարեն ստուգարքային վարժություններ, մարտական հրաձգություն կիրականացնեն հրաձգային զենքից, նռնականետներից, հետևակի մարտական մեքենաների, տանկերի սպառազինությունից, հրետանային և զենիթահրթիռային թնդանոթներից:

Երկկողմ մարտավարական վարժանքներին մասնակցում են ավելի քան հազար զինծառայողներ և գործի են դրվել շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա, այդ թվում կործանիչներ, բանակային և անօդաչու ավիացիա։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: