Դավիթ Բաբայան. ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտ հետևություններն արվել են, դասերը քաղվել են և ահռելի աշխատանք է տարվել հայկական զինված ուժերի մարտունակությունն ավելի բարձրացնելու, առաջնագիծն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ, հայտնում է «Արմենպրես»-ը:
Դավիթ Բաբայանն ընդգծել է հայկական հզոր բանակ ունենալու կարևորությունը, եթե ցանկանում ենք տարածաշրջանում ունենալ խաղաղություն և կայունություն: «Հակառակորդի կողմից ցանկացած ագրեսիա ոչ միայն ցույց է տալիս մեր ուժը, որ մենք կարողանում ենք այն կասեցնել, թշնամուն կորուստներ պատճառել, պաշտպանել մեր անկախությունը, այլ նաև վեր են հանում տարբեր խնդիրներ, որոնք կան՝ թերացումներ, բացթողումներ: Այս երկու տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել սահմանագիծը ուժեղացնելու, զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու, ժամանակակից զինտեխնիկայով համալրելու ուղղությամբ, սակայն այս գործընթացը շարունակական բնույթ է կրում: Ամեն ինչ արվելու է այսուհետ ևս, որպեսզի մեր զինված ուժերը լինեն միշտ ավելի ուժեղ, քան Ադրբեջանը», - նշել է Դավիթ Բաբայանը: Նրա կարծիքով, Ադրբեջանի նման ահաբեկչական քաղաքականություն վարող հարևան ունենալու դեպքում հզոր բանակ ունենալն անհրաժեշտություն է, քանի որ միայն այդպես կարելի է ագրեսորին խաղաղություն պարտադրել: «Մենք պետք է ունենանք մարտունակ զինված ուժեր, որոնք ոչ միայն ընդունակ են կասեցնել ցանկացած հարձակում, այլ նաև հարկ եղած դեպքում պարզապես ռազմական գործողություները տեղափոխել ագրեսորի պետության խորքեր և պարտադրել նրան խաղաղություն: Այն խաղաղությունը, որը գոյություն ունի, դա ինչ-որ տեղ պարտադրանքի արդյունք է, որովհետև Ադրբեջանի նման ագրեսոր պետությունը ուրիշ լեզու չի հասկանում: Միջազգային հանրությունն էլ պետք է այս ամենը հաշվի առնի և այնպես անի, որ դա լինի ոչ թե պարտադրանքի արդյունք, այլ նրանք իսկապես ընդունեն խաղաղությունը՝ որպես կարևոր արժեք, որովհետև մի երկիր, որն էությամբ ահաբեկչական է, և այդ ահաբեկչական քաղաքականությունը իշխանությունները վարում են նաև սեփական ժողովրդի նկատմամբ, բնական է, որ նրանք խաղաղությունը որպես գերագույն արժեք չեն համարում», - ասլե է Բաբայանը:
Դավիթ Բաբայանը չափազանց կարևոր է համարում Հայաստան-Արցախ-սփյուռք սերտ համագործակցությունն ու այդ եռամիասնության ամրապնդումը: Նրա գնահատմամբ՝ միջազգային հանրությունը շահագրգռված է, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն լինի, սակայն, եթե լինի ագրեսիա, մինչև միջազգային հանրությունը ռեակցիա տա, կարող է ուշ լինել, եթե մենք ուժեղ չլինենք: Այս առումով շատ կարևոր է, որ մենք շարունակենք մեր զինված ուժերի մարտունակության բարձրացումը և սահմանների ամրացումը: Դավիթ Բաբայանը վստահեցնում է, որ այս գործընթացն ընթանում է, նոր որակ է ստացել ապրիլյան պատերազմից հետո և նույն բարձր տեմպերով էլ շարունակվելու է այսուհետ ևս:
այլ նյութեր այս թեմայով
- Ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ Հայկական կողմում կորուստներ չկան։
- Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում Փորձ է արվել ցույց տալ, որ կա իրական առաջընթաց, հստակ պայմանավորվածություններ ու պլանավորված քայլեր մոտ ապագայի...
- Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում Ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել Ադրբեջանը: Եվ ինչի՞ կարող է հանգեցնել միջազգային հանրության լռությունը:
- Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ Վարչապետը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի աճող ագրեսիվ հռետորաբանության և սադրիչ գործելակերպի...
- ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված Վերջին շաբաթվա զարգացումները ցույց են տալիս, որ ՌԴ-ի և Արևմուտքի մրցակցությունը տարածաշրջանում սեփական դերի մեծացման...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 0 կմ/ժ