ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Դավիթ Երևանցին՝ Նարեկացու արձանի մասին. երևույթ-քանդակ՝ հավատքի և օժտվածության սահմաններում (ԲԱՑԱՌԻԿ)

Ապրիլի 6-ին Վատիկանում տեղի է ունենալու Գրիգոր Նարեկացու արձանի բացումը: Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ-ի բացառիկ հարցազրույցն արձանի հեղինակ  քանդակագործ Դավիթ Երևանցու (Դավիթ Բաբայան) հետ:

 

- Պարո՛ն Բաբայան, երբ արդեն հայտնի էր, որ Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանում տեղադրվելիք արձանի հեղինակը Դուք եք լինելու, ինչպե՞ս պատկերացրիք այն, ի՞նչպիսին պետք է լիներ կերպարը:

- Ամեն մարդ, ով կարդում է Նարեկացի, պետք է ունենա իր սեփական երևակայության և իր հավատքի աշխարհը: Եվ եթե մարդու գաղափարն ունակ է ընդունելու Նարեկացու տողերը, ապա նա պետք է ունենա երևակայության առանձին աշխարհ, որպեսզի կարողանա դրսևորել Նարեկացու հանճարը՝ կերպարի և կոմպոզիցիոն ստեղծագործության առումով:

- Որպես արձանի հեղինակի՝ ըստ ձեզ ինչո՞վ է աչքի ընկնում արձանը:

- Դրա գնահատականն ավելի ճիշտ կտա դիտողը, ոչ թե ես: Կարող եմ ասել միայն, որ այն երևույթ-քանդակ է հավատքի և օժտվածության սահմաններում, որը տեսնելուց հետո միայն դուք կընդունեք այն կամ ոչ: Չէի ցանկանա իմ մտքերը կապել Ձեր տրամաբանությանն ու ընկալումներին: Յուրաքանչյուր լուրջ քանդակագործ, ով ստանում է մտածող և իր մեջ տիեզերական անհատականություն կրողի կերպար, ինչպիսին Նարեկացին է, դա անում է իրեն տրված օժտվածությամբ: Խոսքն ինքնատիպություն արտահայտելու օժտվածության մասին է: Քանդակը խաչով կերպար չէ: Քանդակում խաչ չկա, կա մարդու ու Արարչի էությունը, Աստծո գովքը, բայց ես չեմ կարող Ձեզ պարտադրել ընդունել այն:

Ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:

- Ինչպես գիտեք, ես նախապես քանդակել էի արձանի փոքր՝ 50 սանտիմետրանոց տարբերակը, որը Նախագահը ներկայացրել էր Հռոմի Պապին, և վերջինս տվել էր իր հավանությունը: Հռոմի Պապն անձամբ է որոշել արձանի տեղը Վատիկանի այգում: Իհարկե, արձանի տեղադրվելը Վատիկանում կարևոր է, և ոչ միայն այնտեղ: «Նարեկը»՝ իբրև դասագիրք, պետք է ունենա ամեն մարդ իր բարձի տակ, և ամեն օր, անկախ նրանից լավ օր է, թե վատ, արևոտ է, թե ամպամած, նա պետք է կարդա այդ գիրքը, քանի որ դա գիտություն է, իմաստություն, հավատք, որը կրթում է ժողովրդին:

Ասում են՝ յուրաքանչյուր քանդակ հեղինակի համար երեխայի պես է: Դուք բազմաթիվ արձանների հեղինակ եք, արդյո՞ք դժվար եք բաժանվում քանդակից, երբ այն պատրաստ է լինում:

- Իմ բոլոր ստեղծագործությունները, որոնք ներկայացված են Փարիզում, Իտալիայում, ԱՄՆ-ում և այլուր, իմ երեխաներն են: Ես չեմ բաժանվում դրանցից, ես կիսում եմ այն իմ ժողովրդի հետ, քանի որ ժողովուրդն է տվել ինձ իմ օժտվածությունը: Ես տալիս եմ քանդակը ժողովրդին՝ փորձելով կրթել քանդակագործության միջոցով: Իմ քանդակների միջոցով հայերն ու այլ ժողովուրդները զգում են հավատքը, իմ հայոց հավատքը, որը օգնում է մեզ գոյատևել և դաստիարակել մեր սերունդներին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: