«Նարեկ»-ի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն. նարեկաբույժ Արմեն Ներսիսյան (ԲԱՑԱՌԻԿ)
Վատիկանում Գրիգոր Նարեկացու արձանի տեղադրման և Նարեկացու ունեցած դերի ու նշանակության վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է բժիշկ, հոգեթերապևտ, նարեկաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Ներսիսյանի հետ:
- Պարո՛ն Ներսիսյան, ինչպե՞ս կգնահատեք Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրման կարևորությունը:
- Վատիկանում Նարեկացու արձանի տեղադրումը, ինչպես նաև նրան՝ Տիեզերական վարդապետ շնորհելն, իհարկե, կարելի է ահեղ իրադարձություն համարել այն իմաստով, որ հարցին տրվում է հանրային, նույնիսկ՝ միջազգային հնչեղություն: Սակայն, շատ ավելի ցանկալի ու նպատակային կլիներ, որ «Նարեկ»-ի ողջ ուժը երևար աշխարհում, ցույց տրվեր, որ «Նարեկը» տարբեր ազգությունների համար է և կարող է բուժել անկախ ազգությունից, անկախ լեզվամտածողությունից: Աշխարհին հենց նրա խոսքն է պետք ցույց տալ՝ խոսքի զորեղ ուժը, քանի որ այսօր աշխարհը թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես ճգնաժամի մեջ է, իսկ «Նարեկ»-ի բուժիչ ուժի համար տարածությունն ու ժամանակը խոչընդոտ չեն: Մենք աշխարհին ոչ թե պիտի ցույց տանք, որ Նարեկացի ունենք, այլ պիտի ցույց տանք, թե ով է Նարեկացին:
Նարեկացուն պետք է բացահայտել ու ցույց տալ որպես Տիեզերական վարդապետ. սա ավելի ցանկալի ու նպատակային է: Վերջերս շատ հաճախ է խոսվում «Նարեկ»-ի մասին, և հենց այստեղ է, որ ես բացթողում եմ տեսնում, քանի որ արձանը միայն կարող է հիշեցնել Նարեկացու ու նրա խոսքի մասին, բայց «Նարեկ»-ի խոսքը կենդանի է, և ես գտնում եմ, որ այդ խոսքն իր ողջ կենդանությամբ ու բովանդակությամբ ներկայացնելու խնդիր ունենք: Միանշանակ ուրախալի է Նարեկացու ընդունումն ու միջազգային ճանաչում տալը, բայց մենք ինքներս խնդիր ունենք նրան ճանաչելու, ընդունելու:
Ի դեպ նշեմ, որ նարեկաբուժության մասին պատմող փաստավավերագրական միակ ֆիլմը Արմեն Ռոնովի «Խոսք» ֆիլմն է, որտեղ Նարեկը ներկայացվում է իր ողջ բովանդակությամբ՝ նրա կենդանի խոսքը ուղղված բոլոր ժամանակներին, բոլոր ժողովուրդներին, քանզի նրա խոսքն ուղղված է հենց Մարդ արարածին:
Ի դեպ, շատ կարևոր է այն փաստը, որ Նարեկը ներկայացնելիս ներկայացնողի էությունը ընդհանրապես չպետք է երևա, այսինքն՝ ներկայացնողը զուտ պետք է փոխանցողի դերում լինի՝ ոչ ավել: Ցավում եմ, որ մեր իրականության մեջ շատ հաճախ Նարեկին միայն արտաքինից են հասկանում (ճանաչում)՝ չիմանալով, չընկալելով նրա ողջ մաքրությունն ու բյուրեղայնությունը:
—Ինչու՞մ է կայանում Նարեկացու ֆենոմենը:
— Թերևս կկրկնվեմ, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ նա մարդկային հոգու ու մարմնի շատ արագ ու արդյունավետ բուժումն է, և թերևս սա էլ հանդիսանում է նրա ֆենոմենը: Ու քանի որ Նարեկացուն աշխարհն ընկալում է Նարեկի միջոցով, ապա չեմ կարող խոսել նրանցից մեկի մասին առանձին:
Նարեկը կարողանում է ճշմարիտ խոսքը հասցնել ցանկացած մարդու՝ անկախ կրթությունից, քանի որ այն ուղղված է հոգուն, իսկ հոգին, փաստորեն, չունի ազգություն: Պատահական չէ, որ հայտնի լեզվաբան, բանասեր Մանուկ Աբեղյանը հետևյալ կերպ է արտահայտվել՝ «Նարեկացին աշխարհի ամենահին հոգեբույժն է, իսկ «Նարեկը»՝ հոգեբուժության ամենահին գիրքը»: Ու եկեք չմոռանանք, որ «Նարեկը» մեր երկրորդ Աստվածաշունչն է, և այն կարողանում է Աստծո խոսքը շատ արագ, հասանելի ու նպատակային ուղղել մարդու հոգուն, որ բացվեն հոգու աչքերը, չէ՞ որ խոսքով հնարավոր է բուժել հոգին, ինչպես նաև մարմինը, եթե հավատալ: Մարդը պետք է հավատա խոսքի բուժմանը:
- Նարեկաբուժությունը դարեր շարունակ տարածված է եղել մեր ժողովրդի շրջանում: Ինչպե՞ս է ընկալվում նարեկաբուժությունն այսօր: Մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր ընդունում են «Նարեկի» բժշկող ուժը:
- Նախ նշեմ, որ նախկինում նարեկաբուժություն տերմինը գոյություն չի ունեցել, և այն իմ կողմից կիրառվեց ու շրջանառվեց: Իսկ երևույթն, իհարկե, եղել է: Այն եղել է խոսքի տեսքով, այսինքն՝ հիվանդի համար կարդում էին Նարեկ:
Ես՝ որպես բժիշկ, վերհանեցի ու կենդանացրի այդ երևույթը, և ով փնտրի՝ նրան կտրվի: Ու եթե խոսենք թվերից կամ տոկոսներից, ապա բուժվողների քանակը քիչ է, իսկ պատճառը, բնականաբար, այն է, որ քիչ մարդ է դիմում ու հավատում: Իսկ Նարեկը ցույց է տալիս խոսքի հանդեպ մարդու հավատը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ