ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Sputnik Lietuva

Լիտվայի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրին: Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգի միջոցով հայտնել է Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Դեսպանը հայտնել է, որ կառավարությունը համաձայնագիրն ուղարկել է օրենսդիր մարմնին՝ այն ընթացակարգի համաձայն վավերացնելու նպատակով:

Հայաստանի և Եվրոպական Միության միջև համաձայնագիրը ԵՄ անդամ երկրներից վավերացրել է Էստոնիան, իսկ Լատվիայի խորհրդարանն այն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվել է 2017-ի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    15 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: