ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռեկորդային թվով կանայք են առաջադրվել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար

Later Abortion Initiative

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում ընտրվելու համար իրենց թեկնածությունն առաջադրած կանանց թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել է Associated Press գործակալությունը:

Այն բանից հետո, երբ Վիրջինիայի նահանը հրապարակեց իր թեկնածուների ցուցակը, Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից Կոնգրեսի ստորին պալատի տեղերին հավակնող կանանց թվաքանակը կազմել է 309: Նշվում է, որ այդ ցուցանիշը 11-ով ավելի է նախորդ համանման ռեկորդից, որը սահմանվել Է 2012 թվականին: Այն ժամանակ իրենց թեկնածությունն առաջարդել Էին 298 կանայք:

Սպասվում է, որ առաջիկա շաբաթներին այդ ցուցանիշը դեռ կմեծանա, քանի որ նահանգների մոտավորապես կեսը դեռեւս չի հայտարարել իր թեկնածուների անուննները:

Associated Press-ը նշում է, որ կանանցից շատերն իրենց ընտրարշավները կառուցում են այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը և հավասարությունը աշխատատեղերում:

2018 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ում տեղի կունենան այսպես կոչված միջանկյալ ընտրությունները, որոնցում կընտրվեն Ներկայացուցիչների պալատի 435 անդամներ եւ 34 սենատորներ, նաեւ կանցկացվեն մի խումբ նահանգապետների ընտրություններ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 21%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    26 C°
     
    25°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: