ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սերժ Սարգսյանի նախագահության վերջին այցի խորհուրդը. արժեքներ՝ հակասությունների փոխարեն

Երկուշաբթի` ապրիլի 9-ին, ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը Հռոմ էր՝ պաշտոնական այց Սուրբ Աթոռ և աշխատանքային այց Իտալիայի Հանրապետություն:

Պաշտոնավարման 10 տարիները կաթոլիկ աշխարհի հովվապետի՝ Հռոմի Պապի հետ հանդիպումով և Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը մասնակցելով ամփոփելը բավականին հետաքրքիր և խորհրդանշական քայլ է: Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր նախագահության ավարտը ազդարարեց ոչ թե քաղաքական ամփոփիչ այցով, այլ հոգևոր մեծ նշանակություն ունեցող իրադարձությամբ:

Ընտրությունը պատահական չէ, և այն իր մեջ մեծ սիմվոլիզմ է պարունակում:

Վերջին տաս տարիների ընթացքում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում մի շարք զարգացումներ են արձանագրվել. Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին, խորացրել է ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, նոր մակարդակի է բարձրացրել ԵՄ հետ հարաբերությունները՝ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց և եզրափակել այն, և այլն: Այս ամենից զատ, սակայն, գործող իշխանությունների ուշադրության կենտրոնում են եղել հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և դրանք աշխարհին ճանաչելի դարձնելու հարցերը: Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տրեզերական վարդապետի կոչում շնորհելը, Վատիկանում վերջինիս արձանի տեղադրումն ասվածի ամենավառ դրսևորումներից են՝ դառնալով այդ ուղղությամբ արված աշխատանքի կարևոր հանգրվան:

Հայաստանը, հայ ժողովրդը և Հայ Առաքելական եկեղեցին ունեցել են և ունեն կարևոր դերակատարում քրիստոնեական աշխարհում: Հայաստանը հանդիսանում է քրիստոնեության և նրա արժեքների վրա հիմնված եվրոպական քաղաքակրթության սահմանը, այն քրիստոնեական մշակույթի և արժեքների աղբյուրներից մեկն է: Այս համատեքստում պատահական չէ, որ 2016թ-ին Հայաստան կատարած իր այցը Հռոմի պապն անվանեց «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»՝ ընդգծելով ու ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հնչեցնելով հայ ժողովրդի անգնահատելի դերը ողջ քրիստոնյա աշխարհի համար:

Իր նախագահության 10 տարիներն ավարտելով Վատիկանում՝ Սերժ Սարգսյանը թեև ոչ ուղղակի կերպով, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր նախագահության տարիների ընթացքում առաջնորդվել է ոչ թե Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու, այլև այդ երկուսին միավորելու, մոտեցումները, շահերն ու արժեքները համադրելու սկզբունքով: Իսկ քրիստոնեությունն ու քրիստոնյա աշխարհի ժառանգությունն այն  ընդհանուր և կարևորագույն հենքերից է, որ չի ճանաչում սահմաններ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: