Սերժ Սարգսյանի նախագահության վերջին այցի խորհուրդը. արժեքներ՝ հակասությունների փոխարեն
Երկուշաբթի` ապրիլի 9-ին, ավարտվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի վերջին այցը Հռոմ էր՝ պաշտոնական այց Սուրբ Աթոռ և աշխատանքային այց Իտալիայի Հանրապետություն:
Պաշտոնավարման 10 տարիները կաթոլիկ աշխարհի հովվապետի՝ Հռոմի Պապի հետ հանդիպումով և Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը մասնակցելով ամփոփելը բավականին հետաքրքիր և խորհրդանշական քայլ է: Ըստ էության, Սերժ Սարգսյանն իր նախագահության ավարտը ազդարարեց ոչ թե քաղաքական ամփոփիչ այցով, այլ հոգևոր մեծ նշանակություն ունեցող իրադարձությամբ:
Ընտրությունը պատահական չէ, և այն իր մեջ մեծ սիմվոլիզմ է պարունակում:
Վերջին տաս տարիների ընթացքում արտաքին աշխարհի հետ հարաբերություններում մի շարք զարգացումներ են արձանագրվել. Հայաստանն անդամակցել է ԵԱՏՄ-ին, խորացրել է ռազմավարական հարաբերությունները ՌԴ-ի հետ, նոր մակարդակի է բարձրացրել ԵՄ հետ հարաբերությունները՝ կնքելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, նախաձեռնել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց և եզրափակել այն, և այլն: Այս ամենից զատ, սակայն, գործող իշխանությունների ուշադրության կենտրոնում են եղել հայ հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման և դրանք աշխարհին ճանաչելի դարձնելու հարցերը: Հռոմի պապի կողմից Գրիգոր Նարեկացուն Տրեզերական վարդապետի կոչում շնորհելը, Վատիկանում վերջինիս արձանի տեղադրումն ասվածի ամենավառ դրսևորումներից են՝ դառնալով այդ ուղղությամբ արված աշխատանքի կարևոր հանգրվան:
Հայաստանը, հայ ժողովրդը և Հայ Առաքելական եկեղեցին ունեցել են և ունեն կարևոր դերակատարում քրիստոնեական աշխարհում: Հայաստանը հանդիսանում է քրիստոնեության և նրա արժեքների վրա հիմնված եվրոպական քաղաքակրթության սահմանը, այն քրիստոնեական մշակույթի և արժեքների աղբյուրներից մեկն է: Այս համատեքստում պատահական չէ, որ 2016թ-ին Հայաստան կատարած իր այցը Հռոմի պապն անվանեց «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»՝ ընդգծելով ու ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հնչեցնելով հայ ժողովրդի անգնահատելի դերը ողջ քրիստոնյա աշխարհի համար:
Իր նախագահության 10 տարիներն ավարտելով Վատիկանում՝ Սերժ Սարգսյանը թեև ոչ ուղղակի կերպով, սակայն ևս մեկ անգամ ընդգծեց, որ իր նախագահության տարիների ընթացքում առաջնորդվել է ոչ թե Արևմուտքի և Արևելքի միջև ընտրություն կատարելու, այլև այդ երկուսին միավորելու, մոտեցումները, շահերն ու արժեքները համադրելու սկզբունքով: Իսկ քրիստոնեությունն ու քրիստոնյա աշխարհի ժառանգությունն այն ընդհանուր և կարևորագույն հենքերից է, որ չի ճանաչում սահմաններ:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ