ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Չեմ ուզում, որ եկեղեցին մնա բախտի քմահաճույքին. Թուրքիայում մուսուլման կինը ստանձնել է հայկական եկեղեցու խնամքը

Թուրքիայի հարավարևելյան Մարդին նահանգի Դերիք շրջանի միակ հայկական եկեղեցին մնացել է հարևանությամբ ապրող Հաթուն Չաչուր անունով մի մուսուլման կնոջ (ազգությամբ քուրդ-խմբ.) խնամքին: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

1650 թվականին կառուցված Սուրբ Գևորգ եկեղեցին մնացել է առանց հոտի, երբ 1980-ականներին հեռացել են Դերիքում ապրող վերջին հայերը: Անցած տասնամյակներում եկեղեցու մասին հոգ է տարել այստեղ մնացած միակ հայկական ընտանիքը՝ Յուրշալին և Նաիֆ Դեմիրջի զույգը: Բայց հիմա արդեն այդ տարեց զույգը վատառողջության պատճառով դժվարանում է տանից դուրս գալ՝ չկարողանալով հոգալ եկեղեցու մասին:

Այժմ մահմեդական կինն է ստանձնել հայկական եկեղեցու խնամքը: Նա նույնպես տարեց է և 8 երեխաների մայր: Իր մոտ է պահում եկեղեցու բանալին, մաքրում է եկեղեցու ներսը և բակը, ջրում 1500 ք/մ ընդհանուր մակերեսով այգու ծառերը:

«Որևէ մեկն ինձ աշխատավարձ կամ այլ օգնություն չի տրամադրում: Ո՛չ պետությունը, ո՛չ էլ հայերը: Ես էլ տարիքով մեծ եմ, հիվանդ եմ, բայց չեմ ուզում, որ այս եկեղեցին մնա բախտի քմահաճույքին»,- ասել է Չաչուրը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: