ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացմամբ, ըստ էության, լիարժեք կյանքի է կոչվում մեր դիվանագիտության կողմից հռչակված «և...և»-ի սկզբունքը: Եթե առաջին «և»-ը Եվրասիական միությանն անդամակցությունն էր, ապա այժմ՝ համաձայնագրի կիրարկման մեկնարկով, իրականություն է դառնում երկրորդ «և»-ը:

Հատկանշական է նաև այն, որ, չնայած համաձայնագրի շուրջ տարաբնույթ շահարկումներին, խորհրդանի կողմից այն վավերացվեց միաձայն, ինչն, ըստ էության, հաստատում է, որ եվրաինտեգրման կարևորության գիտակցման հարցում խորհրդարանական ուժերի շրջանում կա միակարծություն:

Համաձայնագրի վավերացումն ունի նաև կիրառական կարևորություն՝ հաշվի առնելով, որ այն ունի հատուկ դրույթ համաձայնագրի ժամանակավոր կիրարկման վերաբերյալ: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին եվրոպական կողմը ծանուցել է Հայաստանին, որ Ազգային ժողովի կողմից համաձայնագիրը վավերացնելուց հետո այն դրույթները, որոնք վերաբերում են ԵՄ (որպես կառույցի) իրավասությանը, ժամանակավորապես կարող են ուժի մեջ մտնել: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, նրա զգալի հատվածն արդեն հունիսից ժամանակավորապես ուժի մեջ կմտնի, անգամ առանց եվրոպական կողմից վավերացման: Ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների և եվրախորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին, ապա այն, ամենայն հավանականությամբ, կպահանջի որոշակի ժամանակ՝ պայմանավորված եվրոպական բյուրոկրատական համակարգի առանձնահատկություններով, միջազգային համաձայնագրերի վավերացման ներպետական ընթացակարգերով, համաեվրոպական օրակարգի առաջնահերություններով: Այնուամենայնիվ, գործընթացն արդեն մեկնարկել է և ունենք Էստոնիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: Գործընթացին որոշակի արագություն հաղորդելու նպատակով անհրաժեշտ է առավել ակտիվացնել աշխատանքը ԵՄ գործընկերների հետ, առանձին երկրների դեպքում՝ կիրառելով նաև լոբբիստական լծակները:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: