Ի՞նչ հնարավորություններ է ստեղծում խորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը
ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացմամբ, ըստ էության, լիարժեք կյանքի է կոչվում մեր դիվանագիտության կողմից հռչակված «և...և»-ի սկզբունքը: Եթե առաջին «և»-ը Եվրասիական միությանն անդամակցությունն էր, ապա այժմ՝ համաձայնագրի կիրարկման մեկնարկով, իրականություն է դառնում երկրորդ «և»-ը:
Հատկանշական է նաև այն, որ, չնայած համաձայնագրի շուրջ տարաբնույթ շահարկումներին, խորհրդանի կողմից այն վավերացվեց միաձայն, ինչն, ըստ էության, հաստատում է, որ եվրաինտեգրման կարևորության գիտակցման հարցում խորհրդարանական ուժերի շրջանում կա միակարծություն:
Համաձայնագրի վավերացումն ունի նաև կիրառական կարևորություն՝ հաշվի առնելով, որ այն ունի հատուկ դրույթ համաձայնագրի ժամանակավոր կիրարկման վերաբերյալ: Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին եվրոպական կողմը ծանուցել է Հայաստանին, որ Ազգային ժողովի կողմից համաձայնագիրը վավերացնելուց հետո այն դրույթները, որոնք վերաբերում են ԵՄ (որպես կառույցի) իրավասությանը, ժամանակավորապես կարող են ուժի մեջ մտնել: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո, նրա զգալի հատվածն արդեն հունիսից ժամանակավորապես ուժի մեջ կմտնի, անգամ առանց եվրոպական կողմից վավերացման: Ինչ վերաբերում է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների և եվրախորհրդարանի կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացին, ապա այն, ամենայն հավանականությամբ, կպահանջի որոշակի ժամանակ՝ պայմանավորված եվրոպական բյուրոկրատական համակարգի առանձնահատկություններով, միջազգային համաձայնագրերի վավերացման ներպետական ընթացակարգերով, համաեվրոպական օրակարգի առաջնահերություններով: Այնուամենայնիվ, գործընթացն արդեն մեկնարկել է և ունենք Էստոնիայի խորհրդարանի կողմից համաձայնագրի վավերացումը: Գործընթացին որոշակի արագություն հաղորդելու նպատակով անհրաժեշտ է առավել ակտիվացնել աշխատանքը ԵՄ գործընկերների հետ, առանձին երկրների դեպքում՝ կիրառելով նաև լոբբիստական լծակները:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ