ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը. ՀՀ ոստիկանություն (տեսանյութ)

ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի որոշ մասնակիցներ կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը:

«2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները: Նշված փաստը ակնհայտ վկայությունն է նաև նրա, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն ակնհայտորեն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է և ընթանում է առանց բռնության և այլ իրավախախտումների: Ավելին, ձեռբերված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ այդ գործողությունները կատարվում են հավաքի կազմակերպիչների աչքի առաջ: Եթե հավաքի կազմակերպիչների նշված հավաստիացումներն անկեղծ են, ապա նման իրավիճակը հստակ իրավական կարգավորում ունի և հավաքի կազմակերպիչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, մինչդեռ Ոստիկանությունը կազմակերպչից որևէ նման դիմում չի ստացել: ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ», - նշվում է հաղորդագրության մեջ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 77%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    13 C°
     
    21°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: