ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանի քաղաքապետը շնորհավորել է եզդիական համայնքին Նոր տարվա առթիվ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը եզդիների Նոր տարվա առթիվ

«Եզդիական համայնքի հարգելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եզդիների Նոր տարվա` Տաուսի Մալակի այդի (Տաուսի Մալակ հրեշտակի տոնի) առթիվ:
Դարեր շարունակ ապրելով հայերի հետ կողք կողքի և այսօր էլ լինելով ամենակուռ ու գործունյա համայնքներից մեկը, դուք ձեր ուրույն ավանդն եք բերում քաղաքամայր Երևանի զարգացման գործում: Մեր ժողովուրդները, համատեղ, բազում փորձությունների միջով են անցնել, կիսել են մեկմեկու թե՛ տխրությունը, և թե՛ հաջողությունները՝ վերահաստատելով, որ մեր երկու ժողովուրդների բարեկամությունն ի սկզբանե եղել ու մնում է անկեղծ և անշահախնդիր: Բազմիցս եք ապացուցել, որ հայաստանաբնակ եզդիների համար Հայաստանն իսկապես հարազատ տուն է, որի հզորացման ու շենացման գործում շարունակում եք ունենալ ձեր ուրույն ներդրումը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի առթիվ՝ բարեկեցություն եմ մաղթում ձեր ընտանիքներին, նաև ամենայն բարիք՝ եզդիական ողջ համայնքին»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: