ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հայկական հանքային ջրերի, ալկոհոլային խմիքչների ու սննդամթերքի համար

Armenpress

Բրազիլիան կարող է մեծ շուկա լինել հատկապես հայկական հանքային ջրերի, պատրաստի սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, այդ թվում` կոնյակի համար: Այս մասին Երևանում կայացած հայ-բրազիլական գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց Բրազիլիայի առևտրի և ներդրումների խթանման գործակալության (ApexBrasil) Եվրասիայի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ալմիր Ռիբեյրո Ամերիկոն: 

«Բրազիլական և հայկական ապրանքների ներկայացվածությունը երկու երկրների շուկաներում դեռևս համեստ է, բայց կարելի է ավելի ակտիվորեն զարգացնել: Սրանք առաջին քայլերն են, բայց հույս ունենք, որ այսուհետ մեր տնտեսական հարաբերություններն ավելի կակտիվանան, քանի որ կա այդ ներուժը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց բրազիլացի պաշտոնյան:

Երկրների միջև գործարար կապերն ամրապնդելու իմաստով ամենամեծ խնդիրն, ըստ Ալմիր Ռիբեյրո Ամերիկոյի, իրար մասին քիչ տեղեկացվածությունն է: «Բրազիլացի գործարարները չգիտեն Հայաստանի մասին, չգիտեն ինչ ներուժ կա այստեղ: Նույն կերպ էլ Հայաստանում տեղյակ են Բրազիլիայի մասին մշակութային առումով, ֆուտբոլի շնորհիվ, բայց գործարար հնարավորությունների վերաբերյալ չգիտեն»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով` նմանատիպ հանդիպումները նպաստում են կապերի սերտացմանը, քանի որ տարածությունը հսկայական է և գործարարները միշտ չէ, որ իրար հետ շփվելու առիթներ են ունենում:

Ամերիկոյի տեղեկացմամբ` առաջին անգամ անցկացվող գործարար համաժողովին մասնակցում են Դուբայում, Եվրոպական երկրներում, Ռուսաստանում գործող բրազիլական ընկերությունների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ բեռնատարների և մարդատար մեքենաների համար ավտոպահեստամասերի, առևտրային նպատակներով օգտագործվող սառնարաններ արտադրող ընկերություններից, որոնք այստեղ փնտրում են գործընկերներ, սուրճի մատակարարներ, էկզոտիկ մրգերի ու հյութերի արտադրությամբ զբաղվողներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: