ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,057.91 դրամ ԱՐԾԱԹ - 257.19 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,053.95 դրամ

Ժամը 17:00-ի դրությամբ ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 անձ

police.am

Ապրիլի 20-ի ժամը 17:00-ի դրությամբ Ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 217 քաղաքացի: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ապրիլի 19-ին նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր Ահարոնյանը: 

Ապրիլի 19-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ էր արել ապրիլի 20-ի առավոտյան 08:15-ից կրկին փակել Երևանի փողոցները: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 20-ին ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կրկին հանրահավաք է տեղի ունենալու: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 11.27 կմ/ժ
13 C°
 
15°  22° 
29.05.2018
14°  23° 
30.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։