Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում կոչ է արել թուրքերին ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ, հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։ Նա նաև կոչ է արել Թուրքիայի փողոցներից, հրապարակներից, դպրոցներից, այլ պետական-հասարակական հաստատություններից հեռացնել ցեղասպանագործների անունները և քաղաքացիություն շնորհել Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին, հաղորդում է Ermenihaber-ը:
«Թուրքիայի պաշտոնական դիքորոշման համաձայն՝ 1915թ․ տեղի ունեցածը ոչ թե կոտորած/ ջարդ/ ցեղասպանություն է եղել, այլ սովորական «ռազմական միջոցառում»։ Հայոց ցեղասպանությունը որպես հասարակ մի երևույթ ներկայացնելը, տեղի ունեցածն առավել մեղմ գույներով նկարագրելը, կատարվածի հերքումն այդ պաշտոնական վարկածի մի մասն են դարձել։ Հերքումը նպաստել է ատելությամբ պայմանավորված հանցագործությունների սովորական դառնալուն և Հանրապետության պատմության մեջ փոքրամասնությունների դեմ ատելությամբ պայմանավորված բազմաթիվ հանցագործությունների իրականացմանը։
Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերն արդեն 103 տարի պայքարում են իրենց հետ պատահած ողբերգության դիմաց արդարության հասնելու համար։ Սակայն ցեղասպանությունից տուժած միլիոնավոր հայեր՝ ամբողջ երեք սերունդ, արդեն հրաժեշտ են տվել կյանքին՝ առանց ճաշակելու արդարությանը հասնելու բերկրանքը: Եթե Հայոց ցեղասպանությունը քննարկվի այն վայրում, որը հենց դրա տեղն է՝ Թուրքիայի խորհրդարանում, ապա կդադարի դառնալ այլ երկրների խորհրդարանների քննարկման թեման»,- նշել է Փայլանը։
Հայ պատգամավորը հիշեցրել է, որ աշխարհի մի շարք երկրներ թեկուզ երկարատև տարիներ անց, սակայն ի վերջո առերեսվել են իրենց անցյալի հետ՝ ճանաչելով իրենց կողմից կատարված ցեղասպանությունները և դրանց զոհերի ժառանգներին քաղաքացիություն շնորհելով։ Այս առումով Փայլանը բերել է Արգենտինայի, Պորտուգալիան, Իսպանիայի օրինակը։ Նրա խոսքով՝ նման մի գործընթաց պետք է կատարավի նաև Թուրքիայում, ինչը կնպաստի միջազգային հանրության աչքում Թուրքիայի հեղինակության բարձրացմանը և երկրի ներսում հասարակական համերաշխությանն ու ժոովրդավարության ամրապնդմանը։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 62%
Քամի՝ 1,03 կմ/ժ