ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաշինգտոն. մոմավառություն Սպիտակ տան մոտ՝ նվիրված Ցեղասպանության զոհերի հիշատակին

amerikayidzayn.com

Վաշինգտոնում ապրիլի 21-ին կազմակերպվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն:  «Ամերիկայի Ձայն»-ի հաղորդմամբ, Վաշինգտոնի հայ համայանքի կողմից կազմակերպված մոմավառությանը մասնակցել են ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի անդամներ, սկաուտներ, քաղաքացիներ, ինչպես նաև՝ Հայաստանի բարեկամներ:

«Ես այստեղ եմ, որպեսզի աջակցությունս հայտնեմ, պայքարեմ հանուն արդարադատության, ճնշում գործադրեմ Թրամփի վարչակազմի վրա, որպեսզի ի վերջո ճանաչվի Հայոց ցեղասպանությունը» - նշել է մոմավառության մասնակից Էդվին Փորթուգիլը:

Կանադայի «Թորոնթո Ռափթերզ» հայտնի բակսետբոլի թիմի մարզիչ Ռեքս Քալամյանը նույնպես ներկա է եղել մոմավառությանը: «Հպարտ եմ, որ հայ եմ, որ ունեմ այդպիսի արմատներ: Մեր համայնքը շատ ամուր է և այստեղ բազմաթիվ մարդիկ են փորձում հասնել Ցեղասպանության ճանաչմանը, ես էլ նրանց կողքին եմ», - ասել է Ռեքս Քալամյանը:

Մարիամ Մելքումյանը և Նարեկ Գրիգորյանը ընդգծել են ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների կարևորությունն ու ազդեցությունը միջազգային ասպարեզում: «Եթե ամերիկյան կառավարությունը ճանաչի, դա մեծ ճնշում կգործադրի Թուրքիայի կառավարության վրա, որը պարտավոր կլինի ինչ-որ չափով գնալ փոխզիջումների», - ասել է Նարեկ Գրիգորյանը: «Մեր այստեղ լինելը շատ կարևոր է նաև քանի որ եթե Հայաստանում մենք չենք կարող լինել, չենք կարող գնալ բոլոր մարդկանց հետ ապրիլի 24-ին, այստեղ մեր լինելը հենց Սպիտակ տան առջեւ շատ կարևոր է», - hավելել է Մարիամ Մելքումյանը:

Հիշեցնենք, որ ըստ տարիների ընթացքում ձևավորված ավանդույթի՝ ԱՄՆ-ի նախագահը յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս պաշտոնական հայտարարությամբ` հիշատակելով Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության հայերի զանգվածային կոտորածները: Ի դեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները՝ազդեցիկ կոնգրեսականներ ու սենատորներ, արդեն նամակով դիմել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ապրիլի 24-ին հանդես գալ հայտարարությամբ և օգտագործել Ցեղասպանություն եզրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: