ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արմեն Սարգսյան. Ապրիլի 24-ին մենք՝ որպես ազգ, չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված (տեսանյութ)

Радио Азатутюн

Ապրիլի 24-ը ազգային ողբերգության օրը լինելուց բացի մեր ազգային միասնության և պատվի օրն է, հետևաբար՝  մենք՝ որպես ազգ չենք կարող աշխարհի առջև դուրս գալ մասնատված։ Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին ՀՀ նախագահական նստավայրում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, փոխանցում է News.am-ը։ 

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

«Մենք բոլոր խնդիրները կարող ենք լուծել բանակցելով, երկխոսելով, լուծումներ փնտրելով։ Որևէ մեկը չպետք է կասկածի, որ անկախ այսօրվա հսկայական խնդիրներից, երեկվա պրոբլեմներից, մենք պետք է միասնական լինենք»,-նշել է նախագահը։

Հարցին, թե նա մտահոգված չէ արդյոք երկրում ստեղծված իրավիճակով, Արմեն Սարգսյանն հայտնել է, որ շատ մտահոգված է. «Ես սահմանադրությամբ սահմանված նախագահի լիազորությունների սահմաններում անում եմ ամեն ինչ, որ այս վիճակը շտկվի, լուծում ստանա»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: