ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Հայաստանի վերջին իրադարձություններին

ՄԱԿ Գլխավոր քարտուղար  Անտոնիո Գուտերեշը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին հայտարարությամբ է հանդես եկել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«ՄԱԿ Գլխավոր քարտուղարը հետևում է Հայաստանում վերջին զարգացումներին։ Նա նկատի է առել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։

Գլխավոր քարտուղարը ողջունում է ընթացիկ իրադարձությունների խաղաղ բնույթը և բոլոր կողմերին հորդորում է զսպվածություն դրսևորել և առաջնահերթություն տալ երկխոսությանը։ Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք դրսևորել օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ, ինչպես նաև խաղաղության և կայունության պահպանմանը Հայաստանում և տարածաշրջանում։

Գլխավոր քարտուղարն օգտագործելով հնարավորությունը բարձրաձայնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին դիմումը, որտեղ նրանք կոչ էին անում բոլոր կողմերին կանխել որևէ լուրջ էսկալացիան շփման գծի երկայնքով և ուժեղացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: