ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երևանը չինացիների համար ունի գրավիչ ներդրումային դաշտ

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Չինաստանի Շենյան քաղաքի միջև համատեղ ծրագրերի շուրջ հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր: 

Հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, Չինաստանի Շենյան մասնաճյուղի միջազգային առևտրի խթանման կոմիտեի քարտուղար Լի Իյը և Շենյան ազատ առևտրային գոտու ղեկավար կազմը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ ողջունելով հյուրերին՝ Դավիթ Գևորգյանը նշել է, որ քաղաքապետարանը կարևորում է միջազգային գործընկեր կառույցների հետ փոխշահավետ համագործակցության ծավալումը՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում:
Զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ներկայացնելով Երևանի զարգացման ծրագրերի հիմնական ուղղությունները և ներդրումային ընդհանուր քաղաքականությունը՝ ընդգծել է, որ քաղաքային իշխանությունը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու և իր լիազորության շրջանակում աջակցելու ներդրումային առաջարկների կյանքի կոչմանը: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել է քաղաքապետարանի կողմից մշակված շուրջ 50 ներդրումային առաջարկների փաթեթը, որոնք գործարար կապերի հաստատման և զարգացման լայն հնարավորություններ են ընձեռում: Բացի այդ, նշվել է, որ Երևանը, էլեկտրոնային կառավարման առումով լինելով արագ զարգացող քաղաք, հատուկ ուշադրություն է դարձնում նոր տեխնոլոգիաների կիրառմանը: 
Չինական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել հանդիպման, ինչպես նաև համագործակցության պատրաստակամության համար և հատկանշել, որ Երևանն իրենց համար ունի գրավիչ ներդրումային դաշտ և իրենք հետաքրքրված են մի շարք ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացմամբ:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: