ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գործադրվում են առավելագույն ջանքեր ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք պաշտպանության համար. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությոմբ, որում մասնավորապես ասված է.

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արտակարգ ռեժիմով աշխատանքի պայմաններում գործադրվում են ցուցարարների և այլ քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ու պաշտպանությունն ապահովելուն ուղղված առավելագույն ջանքեր: Ոստիկանությունն ու այլ պետական մարմիններ պարտավոր են ապահովել քաղաքացիների կողմից խաղաղ հավաքների իրավունքի լիարժեք իրացումը՝ բացառելով իրավունքի որևէ տեսակի խախտում:

Խնդրում եմ նկատի ունենալ, որ քաղաքացիների իրավունքների արդյունավետ իրականացման տեսանկյունից խնդրահարույց են իրավասու մարմինների կողմից իրենց գործառույթների կատարման դժվարությունները կամ խոչընդոտները: 

Մտահոգիչ է այն, որ փակված վիճակում են երկրի համար կենսական կարևորության ճանապարհներ: 

Հանրային իշխանության բոլոր ներկայացուցիչներից, ում աշխատանքն այս բարդ օրերին կապված է պետության կենսական կարևորության գործառույթների, մարդկանց պաշտպանվածության ու անվտանգության հետ, պահանջում եմ լինել խիստ զգոն և օրենքով սահմանված պարտականություններ կատարել լիարժեք. դուք կոչված եք ձեր կարևոր աշխատանքով երաշխավորելու ինչպես ցուցարարների, այնպես էլ մյուս քաղաքացիների իրավունքները:

Ստեղծված պայմաններում բոլորիս պարտքն է անհապաղ գործադրել բոլոր ջանքերը իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Ուստի, կոչ եմ անում գործընթացի բոլոր մասնակիցներին ցուցաբերել հանդուրժողականություն ու պատասխանատու վերաբերմունք, զերծ մնալ մարդու իրավունքների խախտումներին և անհամաչափ սահմանափակումներին նպաստող գործողություններից:

 Խնդրում եմ լրագրողներին շարունակել ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև վերնագրերի ընտրությանը»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: