ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նալբանդյանը Չիլիի դեսպանի հետ քննարկել է հայ-չիլիական համագործակցության հեռանկարները

Ապրիլի 27-ին արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի դեսպան Ռոդրիգո Նիետոյին (նստավայրը՝ Մոսկվա), ով Երևան էր ժամանել փոխանցելու Չիլիի արտգործնախարար Ռոբերտո Ամպուերոյի պատասխան ուղերձը` Հայաստանի և Չիլիի միջև միջպետական հարաբերությունների հաստատման քսանհինգամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ լրատվական բաժինը:

Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ քառորդ դարի ընթացքում մեր երկու երկրների միջև ձևավորել են գործընկերային, փոխշահավետ հարաբերություններ և առկա է միացյալ ուժերով դրանք առավել զարգացնելու երկուստեք պատրաստակամություն:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը և Չիլիի դեսպանը անդրադարձան երկկողմ օրակարգին վերաբերող մի շարք հարցերի, քննարկեցին քաղաքական երկխոսության խորացման, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու երկրների խորհրդարանների միջև շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն կարևորեցին Հայաստանում Չիլիի պատվավոր հյուպատոսի գրասենյակի այսօր նախատեսվող հանդիսավոր բացումը, ընդգծելով, որ այն, 2016թ.-ից ի վեր Սանտյագոյում գործող Հայաստանի պատվո հյուպատոսության հետ միասին, նոր հնարավորություններ կստեղծի երկկողմ կապերի առավել խորացման համար:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ռոդրիգո Նիետոն ստորագրեցին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև՝ դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիրը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: