ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Քաղաքապետարանը կվերականգնի վերջին օրերին վնասված քաղաքային գույքը

Unusual Traveler

Երևանի ավագանու նիստի ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու անդամներին տեղեկացրել է, որ վերջին օրերին մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասված քաղաքային գույքի վերակագնման նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ծառայություններին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարականներ է տվել, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Բոլորիդ է հայտնի, որ մայրաքաղաքում կազմակերպված ցույցերի և քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ վնասվել են թե՛ աղբամաններ ու նստարաններ և թե՛ քաղաքային այլ գույք: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայություններին և վարչական շրջաններին արդեն իսկ հանձնարարել եմ գույքագրել հասցված վնասներն ու քայլեր ձեռնարկել դրանք հնարավորին արագ վերականգնելու ուղղությամբ», - նշել է Տարոն Մարգարյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: