ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Միկկելե քաղաքի եպիսկոպոսին

Ապրիլի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու Միկկելե քաղաքի եպիսկոպոս Սեպպո Հեկկինեին և Վերապատվելի Տիմո Ռոսկվիստին, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ փոխադարձ այցելությունների շնորհիվ վերջին տաս տարիների ընթացքում ձևավորված երկու Եկեղեցիների ջերմ հարաբերությունները կշարունակվեն զարգանալ ու առավել ամրապնդվել:

Իր հերթին Ֆինլանդիայի Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Սեպպո Հեկկինեն շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Մայր Աթոռում ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար` ներկայացնելով Հայաստանի սրբավայրեր կատարած իր այցելություններից ստացած տպավորությունները:

Լյութերական Եկեղեցու եպիսկոպոսը վստահեցրեց Նորին Սրբությանը, որ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղ գտած վերջին զարգացումների այս օրերին աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Եկեղեցիների առջև ծառացած զանազան մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղիներին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
    0°  0° 
    23.11.2026
    0°  0° 
    24.11.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: