ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արման Սաղաթելյանն ԱԺ ամբիոնից ներկայացրեց Փաշինյանի կողմից կեղծիք որակված հոդվածը ներառող թերթի համարը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից ներկայացրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի այն հոդվածը, որը ժամեր առաջ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը որակեց ապատեղեկատվություն: «Պարոն Փաշինյան, «Հայկական ժամանակ» օրաթերթի 2001 թվականին լույս տեսած ահա այս համարը երեկվանից դրված է իմ աշխատանքային սեղանին, ուղղակի ես չուզեցի Ձեզ ընդհատել: Ես ունեի խոսք ու կարող էի ինձ հետ բերել իրեղեն ապացույցը, որպեսզի ցուցադրեի այն ու նայեի ձեր աչքերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արման Սաղաթելյանը: Պատգամավորի խոսքով՝ թերթի երկրորդ էջին «Ըստ այդմ» խորագրի ներքո և «Նիկոլ Փաշինյան» անունով ստորագրությամբ, հրապարակված է հոդված, որտեղ նույնությամբ շարադրված է իր մեջբերումը, որն անվանվեց «կեղծիք ու դեզինֆորմացիա»: Նա ևս մեկ անգամ հնչեցրեց այդ տողերը՝ կարդալով արդեն թերթից. «Ինձ զարմացնում է, որ մեր երկրում կան մարդիկ, ովքեր պատրանքներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին: Մերը թողած ուզում ենք տերը լինել ուրիշին»:

Արման Սաղաթելյանն ասաց, որ այդ հոդվածից մոտ 20 օրինակ կթողնի քարտուղարության մոտ, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան ծանոթանալ: Նա նշեց նաև, որ հոդվածը զետեղված է եղել «Հայկական ժամանակ» թերթի կայքում, արժանացել բուռն քննարկումների, ապա հեռացվել այնտեղից։ «Դուք կարող եք փոխել Ձեր դիրքորոշումը, շտկել Ձեր վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ՝ ելնելով, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններից, բայց ակնհայտ է, որ այս ամբիոնից սուտը քաղաքական գործչին հարիր չէ»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: