ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կորեաների հնարավոր մերձեցումը՝ պատմական իրադարձություն

TnYG

Ապրիլի 27-ին տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի պատմական հանդիպումը երկրու երկրի սահմանի դեմարկացիոն գոտում գտնվող Փհանմունջոն գյուղում: Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ ապրիլի 21-ին ԿԺԴՀ-ն հայտարարեց, որ դադարեցնում է միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների փորձարկումները և փակում է Փհունգերի միջուկային զորավարժարանը:

Կիմ Չեն Ընը, փաստորեն, հյուսիսկորեական առաջին առաջնորդն էր, ով հատեց երկու Կորեաների սահմանը և գնաց Հարավի հետ բանակցելու:

Կողմերն ի սկզբանե շատ դրական և լավատեսորեն են տրամադրված եղել բանակցությունների նկատմամբ՝ հայտարարելով, որ երկու երկրների միջև սկսվում է խաղաղության և բարգավաճման նոր պատմական ժամանակաշրջան:

Հանդիպման ժամանակ քննարկված հարցերից առաջնային են եղել Հյուսիսի և Հարավի միջև հարաբերությունների կարգավորումը, և դրանց վերամիավորման հեռանկարները: Կողմերն ընդունել են համատեղ հռչակագիր՝ հայտնելով իրենց մտադրությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման, հարաբերությունների բարելավման վերաբերյալ, ինչպես նաև համատեղ զարգացման և վերամիավորման ցանկություն են հայտնել: Կիմ Չեն Ընը հայտնել է, որ երբ ԱՄՆ-ի հետ պատերազմը պաշտոնապես ավարտվի, Հյուսիսային Կորեայի համար միջուկային զենք ունենալն անիմաստ կլինի: Հյուսիսի առաջնորդը միջուկային օբյեկտների ստուգումները թույլատրելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպումը ողջունել և երկու Կորեաների միջև հետագա դրական զարգացումների հույս են հայնտնել ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, որոնք ուղղակիորեն ներգրավված են տարածաշրջանում, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիա Գուտերեշը, ԵՄ-ն, ԵԱՀԿ-ն, Թուրքիան, Գերմանիան:

ԱՄՆ-ում հայտնել են, որ շուտով նախագահ Թրամփը կհանդիպի ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի խոսքով՝ իրենք պատրաստ են զինված ուժերը դուրս բերել Կորեական թերակղզուց, սակայն Հարավային Կորեայի նախագահը կտրականապես դեմ է դրան:

Բացի այդ, նախատեսվում է անցկացնել նաև եռակողմ գագաթաժողով՝ Կորեայի Հանրապետություն-ԿԺԴՀ-ԱՄՆ ձևաչափով, որն, ըստ լրատվամիջոցների, կանցկացվի սույն տարվա հունիս-հուլիս ամիսներին:


Այսպիսով, երկարատև լարվածությունից հետո երկու Կորեաների միջև հարաբերությունների ջերմացումը, անշուշտ, պատմական իրադարձություն է, որը որքան ուրախալի, նույնքան զարմանալի է: Միջազգային արձագանքներն այս ջերմացմանը մինչ այժմ միանշանակ դրական են եղել. միջազգային հանրությունը համոզված է, որ դիվանագիտության միջոցով հնարավոր է կարգավորել ցանկացած հակամարտություն, իսկ Կորեաների միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր և խիզախ քայլ է:

ԱՄՆ-ում վստահ են, որ Կորեաների միջև հարաբերությունների ջերմացումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի քաղաքականության շնորհիվ, որին հաջողվել է հասնել նման դրական զարգացումների:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական 18 կոնգրեսական պաշտոնապես դիմել են Նոբելյան կոմիտե՝ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության նոբելյան մրցանակ շնորհելու դիմումով՝ Կորեաների միջև հարաբերությունների կարգավորման գործում վերջինիս ջանքերի և ունեցած ներդրման համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: