ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ շրջանավարտներն այսուհետ ուղիղ կարող են դիմել Գերմանիայի բուհեր

Justdial

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հայտնել է, որ  ԳԴՀ պատկան մարմինների կողմից հաստատվել և ուժի մեջ է մտել Գերմանիայի լուսավորության և մշակույթի հարցերով նախարարների Համաժողովի մասնագիտական խորհրդի կողմից ներկայացված՝ ՀՀ միջնակարգ դպրոցի 12-ամյա դպրոցական կրթության «Միջնակարգ (ընդհանուր) կրթության ատեստատ»-ների գնահատման և ճանաչելու մասին որոշումը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղվելով ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությանը:

Որոշման համաձայն, 2018 թվականից ՀՀ 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներ ստացած շրջանավարտներն ուղիղ կարող են դիմել Գերմանիայում բուհ ընդունվելու համար՝ բոլոր մասնագիտություններով։

Մասնագիտական ուղղվածություն ունեցող դպրոցների շրջանավարտներն իրենց 12-ամյա դպրոցական կրթության ավարտական վկայականներով հնարավորություն ունեն ուղիղ դիմել գերանական բուհեր՝ մասնագիտական ուղղվածությամբ ֆակուլտետներ։ Այս կանոները գործում են 2018/2019թթ․ ձմեռային կիսամյակից սկսած (համապատասխանաբար գերմանական բուհեր դիմելու ժամկետները հաշվի առնլով)։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: