ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը

Front News International

ԵԱՀԿ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն արժեքավոր գործընկերներ են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սայդերսը մասնավորապես ասել է. «ԱՄՆ շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առթիվ։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ և Սահմանադրությանը, օրենքի գերակայությանն ու ԵԱՀԿ-ում ՀՀ պարտավորություններին համապատասխան: Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարությունը ձևավորել օրենքի գերակայությանը համապատասխան և բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»:

Վերջինս շեշտել է, որ ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության և հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առևտուրը, ժողովրդավարության ու օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ու համաշխարհային անվտանգության ապահովումը:

«Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունն անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների հիման վրա։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք ակտիվորեն կմասնակցենք խաղաղ կարգավորման որոնմանը», - ասել է նա։

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.06.2018
18°  30° 
22.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: