Մայրաքաղաքում անցկացվում են «Երևանի գինու օրերը» (ֆոտոշարք)
Երևանի հիմնադրման 2800-այմակի հոբելյանական միջոցառումների ծրագրով արդեն 2-րդ տարին անընդմեջ Սարյան փողոցում մեկնարկել է «Երևանի գինու օրեր» միջոցառումը: Այն կազմակերպել է «Էվենտտուրա» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, ինչպես նաև «Ջի-Այ-Զեթ Հայաստան» կազմակերպության աջակցությամբ: Միջոցառմանը, ի թիվս բազմաթիվ այլ հյուրերի, ներկա են եղել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Միջոցառմանը ներկա բազմաթիվ զբոսաշրջիկների համար սա ևս մեկ առիթ էր բացահայտելու մայրաքաղաքի գրավչությունն ու հետաքրքիր, յուրահատուկ մթնոլորտը:
Կարևորելով միջոցառման անցկացումը մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Երևանի քաղաքապետարանն իր բազմաթիվ միջոցառումներում անպայման ներառում է զբոսաշրջային բաղադրիչը, քանի որ մայրաքաղաքում զբոսաշրջության զարգացումը առանցքային նշանակություն ունի: «Երևանի գինու օրեր» միջոցառումը մեր համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին ներկայացնում է Հայաստանի գինեգործության լավագույն ավանդույթները, և իհարկե, միաժամանակ, մեր մշակույթն ու ավանդույթները»:
Միջոցառման հյուրերը հնարավորություն են ունեցել շրջելու ավելի քան 50 տաղավարներում, ծանոթանալու ինչպես գինու, այնպես էլ տարատեսակ խորտիկների տեսականուն: 32 գինեգործական տաղավարներում ներկայացված է եղել գինու ավելի քան 200 տեսակ: Միջոցառմանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գինեգործական 5 ընկերություն: Իսկ մյուս տաղավարներում հյուրերը համտեսել են մայրաքաղաքի ռեստորանների և սրճարանների կողմից առաջարկվող հայկական և արտերկրի խոհանոցի բազմատեսակ ուտեստներ:
Նշենք, որ միջոցառումն ուղեկցվել է բազմաժանր շոու-ծրագրով՝ սիրված նվագախմբերի և DJ-ների մասնակցությամբ: Ուրախ երաժշտությունն ապահովել է մասնակիցների բարձր տրամադրությունը, իսկ փոքրիկ, սակայն հետաքրքիր ֆլեշ-մոբերն ապահովել են հյուրերի հետաքրքիր ժամանցը:
«Երևանի գինու օրեր» միջոցառումը կամփոփվի այսօր՝ երեկոյան:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ