ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,035.18 դրամ ԱՐԾԱԹ - 254.58 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,828.08 դրամ

Կկարողանա՞ն պաղեստինցիներն ազդել փոփոխված ստատուս-քվոյի վրա

Mohammed Abed / AFP

Հորդանան գետի Արևմտյան ափին համընդհանուր գործադուլ է հայտարարվել ի նշան Գազայի հատվածի սահմանին պաղեստինցիներ ցուցարարների սպանությունների դեմ բողոքի: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին կատաղի բախումների էին տեղի ունեցել իսրայելցի զինվորականների և պաղեստինցների միջև, որոնք բողոքի էին դուրս եկել կապված Իսրայելի հիմնադրման տարեդարձի, ինչպես նաև Երուսաղեմում ամերիկյան դեսպանատան բացման հետ: Բախումների արդյունքում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ՝ այդ թվում կանայք և երեխաներ:

Կվերաճե՞ն արդյոք բողոքի ակցիաները նոր ինտիֆադայի, դժվար է ասել, սակայն պաղեստինյան իշխանությունների համար ակնհայտորեն դա լավագույն սցենարը չէ: Ռամալլայում հակված են խնդիրը կարգավորել այլ մեթոդներով. մասնավորապես քննարկվում է Պաղեստինի կողմից Իսրայելի ճանաչումը հետ կանչելը, միջազգային հանձնաժողովի ստեղծումը, որը կզբաղվի իսրայելցի զինվորականների կողմից ցուցարարների սպանությունների հետաքննությամբ և այլն:

Միջազգային հանրությունը ևս հակված չէ կտրուկ միջոցներ ձեռնարկելու ինչպես իսրայելցի զինվորականների և պաղեստինցի ցուցարաների միջև բախումների, այնպես էլ այդ բախումների հիմնական պատճառներից մեկի՝ ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելուն ընդդիմանալու հարցում: Այժմ միջազգային հանրությունը հանդես է գալիս բացառապես ԱՄՆ և Իսրայելի գործողությունների քննադատությամբ, իսկ լավագույն դեպքում այդ երկրներից խորհրդակցության նպատակով դեսպաններին հետ է կանչում:

Նման գործողությունները չեն կարող որևէ կերպ ազդել ԱՄՆ որոշման վրա, սակայն կարող են որոշակի ազդեցություն ունենալ պաղեստինա-իսրայելական բանակցային գործընթացի վրա՝ մասնավորապես ԱՄՆ միջնորդային դերակատարությունը վերանայելու, ինչպես նաև պաղեստինյան կողմի դիրքորոշման կոշտացման տեսանկյունից:

Այսպիսով, ԱՄՆ-ը իր որոշումով փոխել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունում առկա ստատուս քվոն, ինչը չի կարող նպաստաբեր լինել կարգավորման գործընթացի համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6.44 կմ/ժ
18 C°
 
14°  25° 
24.05.2018
15°  22° 
25.05.2018
Հարցում

Արդյո՞ք ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի երկրում շոշափելի բարեփոխումներ իրականացնել։