ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանի համար երեք ռիսկային սցենարներ կան. Արմեն Աշոտյան

Аnalitikaua.net

Այսօր Հայաստանում ռիսկային երեք սցենարներ կան, որոնցից յուրաքանչյուրից պետք է խուսափել: Panorama.am-ի հաղորդմամբ, նման կարծիք հայտնել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ  պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Առաջին վտանգը, որ տեսնում եմ երկրում,  որը կարծես թե կիսում է գործող իշխանությունը, անարխիան է, քաոսը։ Երկրորդը՝ չափից ավելի մեծ ավտորիտար ճանապարհով գնալու հնարավորությունն է, քաղաքական այլախոհությունը սահմանափակելը: Մանսավորեպես այն տեսնում եմ հանրային, քաղաքական քննարկումների դիսկուրսում, անհանդուրժողականություն կա այն կարծիքների նկատմամբ, որոնք չեն համապատասխանում գործող իշխանության կամ իրենց ղեկավարի կարծիքի հետ։ Երրորդ վտանգն էլ Հայաստանի համար պոպուլիզմի այն աստիճանն է, որը կարող է էռոզիայի ենթարկել պետական մարմինների գործողությունները», - նշել է Աշոտյանը։

Նրա խոսքով, այս երեք վտանգներն ամբողջությամբ տեսանելի չեն. «Չեմ ուզում կոնկրետացնել մտավախությունները, դրանք ընդհանուր են: Ես ուզում եմ, որ նոր իշխանություններն այս երեք ռիսկային սցենարներից հեռու մնան»։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: