Արտաքին քաղաքականությունը գործող իշխանությունների աքիլեսյան գարշապարներից մեկն է. Արմեն Աշոտյան (ԲԱՑԱՌԻԿ)
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Արմեդիա» ՏՎԳ-ն ներկայացնում է բացառիկ հարցազրույցների շարք ընտրություններին մասնակցող ուժերի հետ՝ ՀՀ արտաքին քաղաքականության ոլորտում իրենց տեսլականի վերաբերյալ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության և «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները ժամանակի սղության պատճառով չեն կարողացել պատասխանել մեր այս հարցերին:
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բացառիկ հարցազրույցը:
-Պարո´ն Աշոտյան, որո՞նք են Ձեր քաղաքական ուժի արտաքին քաղաքական հիմնական գերակայությունները:
- Արտաքին քաղաքականությունը գործող իշխանությունների աքիլեսյան գարշապարներից մեկն է, հատկապես, եթե արտաքին քաղաքականությունը կապում ենք Արցախյան հակամարտության կարգավորման հետ: Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը միտված լինի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի հզորացմանն ու ամրապնդմանը: Հայաստանի նման երկրների համար արտաքին քաղաքականությունն անվտանգային քաղաքականության կարևորագույն հիմնաքարերից մեկն է: Եվ այստեղ տարիների ընթացքում մեր կուսակցության ձեռքբերումներն աներկբա են և այնքան անքննելի, որ անգամ գործող իշխանությունները քանիցս հայտարարել են, որ շարունակելու են արտաքին քաղաքականությունը, որը վարել է Հանրապետական կուսակցությունը և այստեղ շրջադարձներ չեն լինելու: Այն բազմաշերտ կապերին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացների և ազգային պետական շահերի համադրման արդյունք է: Մենք չենք ուզում դարձնել Հայաստանը (ինչն էլ հաջողել ենք այս տարիների ընթացքում) աշխարհի գերհզորների բախման թատերաբեմ: Մենք Հայաստանը չենք ուզում դարձնել աշխարհաքաղաքական ջրբաժանի գեոպոլիտիկ սահման: Մեր հազարամյա պատմության ընթացքում այդ սխալները շատ են կրկնվել և մենք միշտ պառակտված ենք եղել արևելքի, արևմուտքի, հյուսիսի և հարավի միջև, որովհետև քաղաքական վերնախավն այդ տարիներին թույլ է տվել, որպեսզի Հայաստանում կռիվ ծավալեն այդ ժամանակահատվածի գերհզոր պետությունները: 21-րդ դարը նույնպես, հատկապես այսօր, շատ անհանգիստ է: Մեզ հարակից տարածաշրջանը` Մերձավոր Արևելքն` իր սիրիական ճգնաժամով, իրանական խնդրով, ագրեսիվ թուրքական քաղաքականությամբ, Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայերի նկատմամբ անթաքույց սպառնալիքներով, մեզ իրավունք չի տալիս կորցնել զգոնությունը: Եվ մենք մտահոգ ենք Հայաստանի անվտագությամբ, մտահոգ ենք Արցախի ապագայով: Մեր թողած ժառանգությունն այսօրվա իշխությունները մսխում են արտաքին քաղաքականության ոլորտում: Ե´վ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, և´ ինտեգրացիոն եվրասիական գորընթացներում, և´ Եվրոպական միության հետ ունեցած մեր հարաբերություններում, և´ Իրանի ու Վրաստանի հետ ունեցած հարաբերություններում, որևէ լուրջ առաջընթաց ոչ միայն չկա, այլ նաև նախանշված են համակարգային ճգնաժամի համար բոլոր նախադրյալները:
- Ինչպիսի՞ մոտեցում ունեք ՀՀ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ:
- Հայաստանը պետք է կատարի ոչ միայն իր պարտավորությունները, որոնք ստանձնում է միջազգային հանրության կամ ինտեգրացիոն կազմակերպությունների առջև, այլ նաև լավագույնս օգտվի իր իրավուքներից: Սա է մեր հիմնական մոտեցումը: Հայաստանին պետք էր վերպետական տնտեսական միություն, Հայաստանին պետք էր վերպետական անվտանգային միություն. սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ում և Եվրասիական միությունում մեր իշխանության դիրքերը լոկ ամրապնդվել էին: Դրա վկայությունն է Տիգրան Սարգսյանի և Յուրի Խաչատուրովի պաշտոնավարումը, որոնք փաստացի ղեկավարում էին այդ կառույցները: Այսօրվա դրությամբ անհեռատես ու սիրողական քաղաքականության պատճառով Հայաստանը հինգ րոպե է պակաս կորցնելու ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Չի կարելի վարել արտաքին քաղաքականություն` հիմնվելով չակերտավոր հեղափոխական գործիքակազմերի` «դըմփ-դըմփ հու»-ների վրա: Արտաքին քաղաքականության մեջ էմոցիաներ պետք չեն, արտաքին քաղաքականության մեջ բանականություն ու գիտելիք է պետք` այն, ինչն արտաքին քաղաքականության ոլորտում բացակայում է այսօրվա իշխանությունների մոտ:
- Ինչպիսի՞ն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր տեսլականը, և որո՞նք են առաջնահերթ քայլերը:
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեր տեսլականը շատ հստակ կյանքի է կոչվել մեր իշխանության տարիներին: Այն նույնպես բազմաբաղադրիչ է, հիմնված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անքննարկելիության վրա: Եվ մեր օրոք ստեղծված բոլոր միջազգային փաստաթղթերում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ներառված է որպես հիմնարար սկզբունքներից մեկը: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը քանիցս խոստովանել է, որ Սերժ Սարգսյանի օրոք եղած բանակցային տարբերակը լավագույնն է, որ եղել է Արցախյան կարգավորման քսանհինգ տարիների ընթացքում: Մի կողմից այսօրվա իշխանությունների պոպուլիստական հայտարարությունները, մյուս կողմից նրանց ակնհայտ արցախատյաց վերջին հայտարարությունները պարզապես հարցականի տակ են դնում Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի հեռանկարները:
- Որո՞նք պետք է լինեն ՀՀ-Սփյուռք օրակարգի առաջնահերթությունները:
- Սփյուռքը ձևավորվել է պատմականորեն և նախևառաջ որպես հայ ժողովրդի պատմության սև էջերի հետևանք` Ցեղասպանություն, ջարդեր, կոտորածներ: Այսօր Սփյուռքը դարձել է Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը: Հայաստանը Սփյուռքով մի երկիր է` իր պոտենցիալով, առանց Սփյուռքի` լրիվ այլ երկիր: Եվ մենք պետք է մի կողմից, իհարկե, խրախուսենք հայրենադարձությունը: Մեր օրոք մշակվում էր հայրենադարձության ծրագիր, նախագիծը կար, և այս իշխանությունները մատը մատին չեն տվել այդ նախագծին ընթացք տալու կամ եթե չէին հավանում, նոր նախագիծ մշակելու ուղղությամբ, որպեսզի պետությունն ունենար հստակ հայեցակարգ: Մյուս կողմից, Սփյուռքի ներուժը մենք լավ չենք օգտագործում: Մեր պատկերացումները Սփյուռքի մասին հնացել են: Այս ընթացքում ձևավորվել է, այսպես կոչված, նոր Սփյուռք, որը շատ ակտիվ է: Հին Սփյուռքի առջև կանգնած են ուծացման խնդիրներ: Սփյուռքի մարդկային քաղաքական կապիտալը մենք ավանդաբար սահմանափակում ենք որոշակի լոբբիստական աշխատանքներով և կարծում ենք, որ այդքանով կարելի է ավարտել Սփյուռքի քաղաքական աջակցումը Հայաստանին: Այնինչ իրականում` հատկապես Արցախյան կարգավորման հարցում, Սփյուռքի կազմակերպությունների գործադրած ջանքերը և իրենց ներուժը համադրելի չեն: Կազմակերպման դեպքում Սփյուռքն իրականում ունի հսկայական քաղաքական ուժ, որը կարող է աջակցել Հայաստանի և Արցախի քաղաքական շահերի ամրապնդմանը: Սփյուռքն ունի հսկայական մարդկային կապիտալ, որը կարող է թարմ արյուն լինել Հայաստանի քաղաքական, քաղաքացիական, մշակութային կյանքում: Եվ այս երկու գործողությունները` հայրենադարձություն, միաժամանակ Սփյուռքի պահպանում, համադրելի են: Այստեղ մենք խելացի քաղաքականության կարիք ունենք:
այլ նյութեր այս թեմայով
- ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ամփոփեց ԱԺ՝ դեկտեմբերի...
- Միջազգային դիտորդների զեկույցները Հայաստանի վերջին 2 խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ. համադրական տեղեկանք Ընտրական գործընթացում ՀՀ առաջընթացը գնահատելու նպատակով Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում վերջին տարիներին...
- Իրանը ողջունում է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին ողջունել է Հայաստանի խորհրդարանական հաջողված ընտրությունները՝...
- «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը տպավորիչ էր. Մարգվելաշվիլին շնորհավորել է Փաշինյանին «Վրաստանի նախագահը հաջողություններ է մաղթել Փաշինյանին ՀՀ-ում բարեփոխումների իրականցման առումով և հույս է հայտնել,...
- Դիտորդներն արձանագրել են նախորդ ընտրությունների համեմատ առկա առաջընթացը Դեկտեմբերի 9-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ընդհանուր առմամբ խախտումներ չեն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ