ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

Արցախի խորհրդարանում ընդունել են ՀՀ արտաքին գործերի նախարարին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 19-ին ընդունել է ՀՀ Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Կարճատև առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:

Խորհրդարանի նախագահը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և կարևորել նրա առաջին այցը Արցախ՝ երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքական օրակարգի հերթական քննարկման և առկա մարտահրավերների շուրջ համահայկական ներուժը կենտրոնացնելու տեսանկյունից:

«Մաղթում եմ, որ առաջիկա տարիներին արտաքին քաղաղաքական օրակարգում ամրապնդվեն այն հաջողությունները, որ ձեռք ենք բերել, և նախանշվեն նոր ուղղություններով մեր անելիքները»,- ընդգծել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտաքին գործերի նախարարը նշել է.

«Ինձ համար շատ էական է այս նոր կարգավիճակում ստանալ ձեր պատգամը և շարունակել այն աշխատանքը, որ այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը և  Արցախի Հանրապետությունը միասին կառուցել են համազգային նպատակներն առաջ տանելու համար»:

Կողմերը մտքեր են փոխանակել խորհրդարանական դիվանագիտության ընձեռած հնարավորությունների և Արցախում այդ ուղղությամբ կատարվող աշխատանքների, միջազգային կառույցներում Արցախի ներկայացվածության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև համահայկական օրակարգի այլ հարցերում Սփյուռքի դերի, տարբեր երկրների հետ Արցախի համագործակցության և այլ հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է պետականաշինության բնագավառում Արցախի Հանրապետության հաջողությունները միջազգային հանրությանը հասանելի դարձնելու անհրաժեշտությունը:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը և նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 67%
Քամի՝ 17.70 կմ/ժ
17 C°
 
18°  28° 
23.06.2018
18°  31° 
24.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: