ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գարո Փայլան. «Ես՝ որպես հայ, ինչպե՞ս քվեարկեմ «հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին»

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգմավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցություններից Թուրքիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցնելու հնարավորություններ ունեն 2 հոգի, հայտնում է Ermenihaber-ը: 

Ըստ Փայլանի ընդդիմադիրներից 2-րդ փուլ կարող են անցնել կամ քրդամետ կուսակցության թեկնածու Սալահաթթին Դեմիրթաշը, կամ էլ քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Մուհարրեմ Ինջեն:

Պոլսահայ պատգամավորը բացառել է, որ ընդդիմադիր «İYİ» («Լավ») կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Մերալ Աքշեները կարող է հայտնվել 2-րդ փուլում:

Փայլանը, հիշեցնելով Աքշեների հակահայ արտահարտությունները, ընդգծել է, որ ինքը երբեք չի քվեարկի նրա օգտին:

«Աքշեները 90-ականներին Ներքին գործերի նախարարն էր: Այդ ժամանակ «հայի վիժվածք» արտահայտությունն է կիրառել: Հիմա ես, որպես հայ ինչպե՞ս ձայն տամ Աքշեներին: Նախապաշարմունքներ ունեմ, բայց դրանք վերացնելը հենց Աքշեների պարտականություն է»:

Փայլանը կարծիքը, որ Աքշեները ոչ մի հնարավորություն չունի 2-րդ փուլ դուրս գալու, հիմնավորել է սոցհարցումների արդյունքներով:

Ադրադառնալով Դեմիրթաշի կալանքին՝ Փայլանը կոչ է արել դատավորներին նախագահի թեկնածուին ազատ արձակելու որոշում կայացնել. «Կոչով դիմում եմ դատավորներին՝ ձեր չկայացրած վճիռների համար, հունիսի 24-ից (խորհրդարանական և նախագահական ընտրություններ) հետո հնարավոր է, որ դատարանի առաջ կանգնեք: Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի շարունակելու պաշտոնավարել»:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: