ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ

1tv.ge

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին և ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելը Վաշինգտոնում քննարկվել են Վրաստանի ու ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցությունը, իրադրությունը տարածաշրջանում և առևտրատնտեսական հարաբերությունները: Այս մասին հայտնել Է Վրաստանի կառավարության վարչակազմը, փոխանցում է «ՌԻԱ»-ն։

«Կողմերը քննարկել են Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական ուղղությունը և մշակութային ու կրթակական ոլորտներում համագործակցության ակտիվացումը»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Կողմերը անդրադարձել են նաև ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին և նշել Վրաստանի հեռանկարը եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին:

«ԱՄՆ-ը պաշտպանում է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումը և դաշնակիցների հետ միասին գագաթնաժողովում կհաստատի երկրի հաջողությունն այդ ճանապարհին»,- նշվում է հայտարարության մեջ:

Վրաստանի կառավարական պատվիրակության այցը ԱՄՆ կշարունակվի մինչեւ մայիսի 23-ը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: