ԱՄՆ սպառնալիքները չեն վախեցնում Իրանին
ԱՄՆ կողմից Իրանի հանդեպ գործադրվող ճնշման սաստկացումը կարող է բացասաբար ազդել ողջ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վրա: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ ԱԳՆ-ն` կապված ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի ներկայացրած 12 պայմանների հետ, որոնց ընդունման պարագայում Իրանի հետ հնարավոր կլինի կնքել նոր գործարք: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, զարգացումները կախված են նրանից, թե ինչպես է գնահատում այդ 12 կետերը Թեհրանը:
Իսկ ահա Թեհրանում, ի պատասխան Պոմպեոյի ներկայացրած պայմանների, արդեն իսկ հայտարարել են, որ Վաշինգտոնի նոր սպառնալիքների և Իրանի նկատմամբ գործադրվող ճնշման իրական պատճառ հանդիսանում են հուսալքվածությունն ու անօգնականությունը: Իրանի կառավարությունում նշել են, որ իրենք չեն պատրաստվում զրուցել վերջնագրերի լեզվով և սպառնացել են դատարանով: Թեհրանն ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները գնահատում է որպես բացահայտ միջամտություն Իրանի ներքին գործերին և անօրեն սպառնալիք ՄԱԿ անդամ պետություններին:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի խաղի իր կանոնները թելադրել այլ երկրներին: Նա նշել է, որ Թեհրանը ժողովրդի աջակցությամբ շարունակելու է իր որդեգրած քաղաքական կուրսը:
Իրանի ատոմային ծրագրի ղեկավար Ալի Աքբար Սալեհին ևս արձագանքել է Պոմպեոյի հայտարարությանը` նշելով, որ Իրանը կշարունակի հետևել միջուկային ծրագրի համաձայնագրին, եթե Եվրոպական միությունը փոխհատուցի այն վնասը, որը Թեհրանը կկրի ԱՄՆ պատժամիջոցների հետևանքով: Նրա խոսքով, «գնդակն այժմ Եվրոպայի դաշտում է»:
Ի դեպ, Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լե Մեռն ավելի վաղ հայտարարել էր, որ Բրյուսելը կարող է փոխհատուցել Վաշինգտոնի հայտարարած պատժամիջոցների դիմաց: ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին իր հերթին հայտարարել է, որ Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը միջազգային դիվանագիտության կարևոր ձեռքբերում է, և ԵՄ-ն հավատարիմ կմնա դրան: Նրա կարծիքով, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը չի արտացոլում, թե ինչպես է միջուկային գործարքից ամերիկյան կողմի հրաժարվելն առավել անվտանգ դարձնելու տարածաշրջանը միջուկային զենքի տարածումից կամ ինչպես է այդ քայլը հնարավորություն տալու ավելի լուրջ լծակներ ունենալ` ազդելու Իրանի քայլերի վրա:
Գերմանիան ևս անհանգստություն է հայտնել` կապված Մայք Պոմպեոյի հայտարարության հետ: Բեռլինում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի գործողությունները կարող են դրդել Թեհրանին դուրս գալ միջուկային համաձայնագրից և կրկին սկսել ուրանի հարստացումը:
Ինչևէ, Իրանն առայժմ չի պատրաստվում հետևել ԱՄՆ օրինակին, սակայն Պոմպեոյի ներկայացրած պայմանները ևս չի ընդունի:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ դուրս է եկել Իրանի հետ 2015 թվականին կնքված միջուկային գործարքից` պահանջելով կնքել նոր` Վաշինգտոնի համար առավել ձեռնտու պայմաններով համաձայնագիր: Թեհրանին ուղղված պահանջների ցանկն օրերս ներկայացրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել բոլոր պատժամիջոցները, վերականգնել Իրանի հետ առևտրային և դիվանագիտական հարաբերությունները և Թեհրանի համար բացել մուտքը դեպի առաջատար տեխնոլոգիաներ, եթե Թեհրանը կատարի Վաշինգտոնի պահանջները:
Պոմպեոն ընդհանուր առմամբ նշել է 12 պայման, որոնց թվում են` թույլատրել ԱԷՄԳ-ի փորձագետներին մուտք գործել իրանական օբյեկտներ, դադարեցնել ուրանի և պլուտոնիումի հարստացումը, հրաժարվել միջուկային զենք կրող հրթիռների մշակումից, դադարեցնել Մերձավոր Արևելքում գործող ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող աջակցությունը, Սիրիայից դուրս բերել իրանական հրամանատարության ներքո գտնվող ուժերը և այլն: Պոմպեոն նախազգուշացրել է, որ այս պայմանները չկատարելու դեպքում Թեհրանին սպասում է «պատժամիջոցների` պատմության մեջ ամենակոշտ ռեժիմը»: Ինչևէ, բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ ԱՄՆ հայտարարած 12 կետերն ավելի շատ նման են պատերազմ հայտարարելու: Չի բացառվում, որ ԱՄՆ ղեկավարության համար չափազանց կարևոր է նախորդ իշխանությունների կողմից Իրանի հետ կնքած գործարքի վերանայումը, քանի որ Թրամփի համար էական է, որ այդ գործարքի պայմանները որոշված լինեն իր կողմից: Ինչևէ, ներկայացվող պահանջներն այնքան կտրուկ են, որ Իրանը դժվար թե համաձայնի կատարել դրանք:
այլ նյութեր այս թեմայով
- ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մարտի 4-ին Թեհրանում հանդիպել Իրանի նախագահի հետ Հեռուստաալիքի դիվանագիտական աղբյուրի տեղեկատվությամբ՝ Գրոսին հստակ ասել է, որ Թեհրան կայցելի միայն այն պայմանով,...
- Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է վերադառնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններին Աբդոլլահիանի խոսքով՝ Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը հավաստիացումներ է ստացել ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչներից,...
- Իրանը փորձում է հասնել արդարացի միջուկային գործարքի վերականգնմանը. Ռաիսի Անհրաժեշտ է, որպեսզի այն լինի ամուր, անհրաժեշտ են երաշխիքներ։ Եթե երաշխիքներ լինեն, ապա ամերիկացիները չեն կարողանա...
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշակել է Իրանի հետ միջուկային գործարքին լիակատար վերադարձի պլան «Մեր դաշնակիցների և տարածաշրջանային գործընկերների հետ համակարգմամբ մենք մշակեցինք ԳՀՀՊ-ի իրականացմանը լիակատար...
- ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը Իրանն աստիճանաբար և հետևողականորեն հրաժարվում է միջուկային ծրագրի վերաբերյալ իր ստանձնած տարբեր պարտավորություններից:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ