ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20,216.75 դրամ ԱՐԾԱԹ - 265.75 դրամ ՊԼԱՏԻՆ - 14,106.34 դրամ

ԵԽԽՎ համազեկուցողները կժամանեն Հայաստան

Sputnik International

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջուզեպե Գալատին (Իտալիա) և Յուլիա Լովոչկինան (Ուկրաինա) մայիսի 23-25-ը կայցելեն Հայաստան՝ դիտարկելու Հայաստանի պարտավորությունների ու հանձնառությունների կատարման ընթացքը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքէջից:

Քննարկումները հիմնականում տեղի կունենան վերջին քաղաքական զարգացումների, նոր կառավարության առաջնահերթությունների և բարեփոխումների շուրջ: 

Երևանում Գալատին և Լովոչկինան հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, արդարադատության ու պաշտպանության նախարարների հետ:

Նախատեսված են նաև քննարկումներ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, դատական իշխանության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև դիվանագետների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 60%
Քամի՝ 22.53 կմ/ժ
18 C°
 
16°  29° 
21.06.2018
18°  30° 
22.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: