ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,754.04 դրամ ԱՐԾԱԹ - 252.47 դրամ ՊԼԱՏԻՆ - 13,441.18 դրամ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Փափուռի է պարել ցուցարարների հետ (տեսանյութ)

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ակցիայի մասնակիցներն այսօր հանքի շահագործման դեմ իրենց ակցիան սկսեցին Մաշտոցի պուրակից։ Ապա նրանք քայլերթով գնացին դեպի նախագահի նստավայր։

Ինչպես հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ ցուցարարներին դիմավորած նախագահականի աշխատակիցներն առաջարկեցին իրենց պատրաստած բողոք-նամակը գցել արկղի մեջ և խոստացան, որ այն, անպայման, կհասնի Արմեն Սարգսյանին։

Բայց այդ պահին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դուրս եկավ նստավայրից։ Նա մոտեցավ ցուցարարներին և որոշեց անձամբ լսել նրանց բողոքները։ Ցուցարարների հետ խոսելուց, նրա խնդիրները լսելուց և իր տեսակետն արտահայտելուց հետո, երբ նախագահն ուզում էր հեռանալ, ակցիայի մասնակիցները որոշեցին պարով ավարտել իրենց ցույցը, քանի որ պարով էլ սկսել էին այն Մաշտոցի պուրակից։

Երաժշտության առաջին հնչյունների հետ ՀՀ նախագահը միացավ շուրջպար կազմածներին և պարը շարունակվեց նախագահի մասնակցությամբ։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 61%
Քամի՝ 28.97 կմ/ժ
20 C°
 
18°  27° 
22.06.2018
18°  28° 
23.06.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: