ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վաստակավոր մարզիչ Աշոտ Քարամյանի 110-ամյակը կլրանար մայիսի 3-ին. պատմում է որդին

Հայաստանում ըմբշամարտի մարզիչ, մրցավար Աշոտ Քարամյանի որդին՝ Հայկազ Քարամյանը «Արմեդիա» ՏՎԳ-ի հետ զրույցում պատմեց իր հոր անցած ուղու, մարզական և մարզչական կարիերայի մասին։


Օսմանյան Թուրքիայում 1915թ․ Հայոց ցեղասպանությունից հետո Աշոտ Քարամյանը հայտնվել է Ալեքսանդրապոլի ամերիկյան որբանոցում, որտեղ ակնհայտ է դարձել նրա մարզական տաղանդը և ընդունակությունները։ 1929թ․ կամ 1930թ․  Աշոտ Քարամյանը եղել է Մոսկվայի Ֆիզկուլտուրայի ինստիտուտի առաջին հայ շրջանավարտը։ Ավարտելուց հետո Իզմայլովսկի պարկում աշխատել է որպես մարզիչ, ապա վերադարձել է Հայաստան։

Ասքանազ Մռավյանը 1931թ․ նրան նշանակել է Լենինականի շրջանի Սպորտկոմիտեի նախագահ։ Երկար տարիներ ներկայիս Գյումրիում աշխատելուց հետո տեղափոխվում է Երևան, աշխատում է որպես Երևանի քաղաքային սպորտկոմիտեի նախագահ, եղել է «Աշխատանք» մարզասրահի տնօրենը։ Լավ աշխատանքի արդյունքում դարձել է Երևանի սպորտկոմիտեի նախագահ։ Այստեղ ղեկավարել է բռնցքամարտի, ըմբշամարտի և ծանրամարտի բաժինը՝ որպես պետական մարզիչ։ Հետագայում ավելի մասնագիտացել է ըմբշամարտի բոլոր ոճերի մարզչի աշխատանքում։

Նա եղել է վաստակավոր մարզիչ, ունեցել է միջազգային կարգի պատվավոր մրցավարի կոչում։ Նա մեծ հետք է թողել Հայաստանում ըմբշամարտի զարգացման գործում։ Այսօր էլ ոլորտը զարգանում է։

«Փառք Աստծո, այսօր երիտասարդ մարզիկները բավական լավ պայմաններում են մարզվում, գնահատված են պետության կողմից։ Այն ժամանակ այդպես չէր։ Մի դեպք պատմեմ․ 1967թ․ կամ 1968թ․ էր՝ ըմբշամարտի հանրապետական առաջնությունը Աշտարակում։ Նախ անցկացվելու էր հունահռոմեկանը, հետո ազատ ոճը, ապա կոխը։ Հայրս այդ ժամանակ սպորտկոմիտեի պետական մարզիչն էր, ինքն էր անցկացնում մրցումները։ Ստացել էր 36 ռուբլի, որ երեք մարզաձևի մրցանակակիրների համար նվերներ գներ։ Չէր ցանկանում հասարակ զարթուցիչ կամ փոքր այլ նվեր գնել, ուզում էր՝ սպորտսմեններն իրենց գնահատված զգան», - ասաց Հայկազ Քարամյանը։

«Գնում էր Բաքու, Թբիլիսի։ Նայում էր այնտեղի մրցումները, որտեղ շատ էին լինում նաև հայ մասնակիցները։ Ազգությամբ հայ լավագույն մարզիկների բերում էր Հայաստան։ Միջոցներ էր ձեռնարկում նրանց և նրանց ընտանիքների՝ Հայաստան տեղափոխությունը կազմակերպելու համար։ Փորձում էր ապահովել տնով»,- ավելացրեց նա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: