ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը կխզի դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ

Pia.ge

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի Արաբական Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների խզման անհրաժեշտ ընթացակարգեր է սկսել։ Պատճառն այն է, որ վերջինս ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Այդ մասին ասված է Վրաստանի ԱԳՆ մայիսի 29-ին տարածված հայտարարության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Ռուսաստանի Դաշնության կողմից արված մեքենայությունների արդյունքում սիրիական ռեժիմը մայիսի 29-ին միջազգային նորմերն ու սկզբունքները խախտող որոշում է ընդունել՝ ճանաչելով վրացական տարածաշրջանների՝ Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի այսպես կոչված անկախությունը: Այդ գործողությամբ Ասադի ռեժիմը պաշտպանեց Վրաստանի դեմ Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված ռազմական ագրեսիան»,-ասված է երկրի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է նաև, որ միջազգային հանրությունը լիարժեք պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրությանը՝ հակազդել Սիրիայի գործողություններին:

Ավելի վաղ Աբխազիան և Հարավային Օսիան հայտարարել են Սիրիայի հետ փոխադարձ ճանաչման և դեսպանությունների մակարդակով դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 5,66 կմ/ժ
    26 C°
     
    28°  16° 
    01.05.2024
    28°  16° 
    02.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: