ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպանի հետ. առաջարկվել է կազմակերպել հայ-լեհական գործարար-համաժողովներ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը մայիսի 30-ին ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:

Ողջունելով դեսպանին` ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ փաստել է, որ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերություններն արդյունավետ զարգանում են, ինչում նշանակալի դերակատարում ունեն պատգամավորական բարեկամական խմբերը:

Պավել Չեպլակը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարևորել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքը, փոխայցերի ակտիվացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական և տնտեսական կապերին, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին և ուղիներին վերաբերող հարցեր: Առաջարկվել է կազմակերպել հայ-լեհական գործարար-համաժողովներ:

Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    8 C°
     
    22°  10° 
    16.05.2024
    21°   
    17.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: