ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Norway Chess. Լեւոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։ Պարտիան ավարտվեց 70-րդ քայլում։

Չորրորդ տուրից հետո 3 միավորով միանձնյա առաջատարը Մագնուս Կարլսենն է: Արոնյանն ունի 2 միավոր։

Դին Լիրեն - Ֆաբիանո Կարուանա պարտիան չկայացավ, քանի որ Լիրենը հեծանվից վայր էր ընկել և կոտրել ազդրոսկրը։

Նախորդ 3 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի ու ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ, ինչպես նաև պարտվել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին, գրում է NEWS.am-ը:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Norway Chess-ի գործող հաղթողն է: Norway Chess-2017-ը շախմատի պատմության մեջ մասնակիցների վարկանիշով ուժեղագույն մրցաշարն էր:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: