ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 194,29 դրամ ԱՐԾԱԹ - 244,39 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 845,66 դրամ

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանը

President.am

ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանին հունիսի 5-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից։

Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ճապոնական համագործակցության օրակարգն էլ ավելի ընդլայնելուն՝ ի բարօրություն երկու բարեկամ ժողովուրդների: Նախագահը Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում մեծապես կաևորում են Ճապոնիայի հետ ձևավորված բարեկամական, գործընկերային հարաբերությունները եւ բազմաթիվ ոլորտներում ծավալված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը:

Դեսպան Ջուն Յամադան Արմեն Սարգսյանին է փոխանցել իր երկրի ղեկավարության ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Դեսպան Յամադան վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը՝ նպաստելու երկու երկրների միջև կապերի զարգացմանը:

Հավատարմագրերի հանձնման արարողությանը հետևած զրույցի ընթացքում նախագահ Սարգսյանը և դեսպան Յամադան քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու հնարավորություններն ու հեռանկարը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 6.44 կմ/ժ
23 C°
 
20°  29° 
23.07.2018
19°  33° 
24.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: